Աշխարհի խոշորագույն օդանավը նախատեսում են վաճառել 400 մլն դոլարով
Microsoft ընկերության հանգուցյալ համահիմնադիր Փոլ Ալենի Vulcan հոլդինգային ընկերությունը նախատեսում է 400 մլն դոլարով վաճառել նախագիծը, որը կապված է աշխարհում ամենամեծ տանող օդանավ Stratolaunch-ի հետ, հայտնում է CNBC հեռուստաալիքը:
Stratolaunch նախագծի տանող օդանավը նախատեսված է 9,1 հազար մետր բարձրությունից հրթիռներն ուղեծիր արձակելու համար: Սկզբում Stratolaunch Systems վենչուրային աերոտիեզերական ընկերությունը նախատեսում է արձակել Pegasus XL թեւավոր հրթիռը, որը նախատեսված է ցածր մերձերկրային ուղեծիր կոմերցիոն արբանյակների արձակման համար: Ապագայում օդանավը կարող է տանել մինչեւ 3 հրթիռ:
Ապրիլի կեսին Stratolaunch-ն իրականացրել է իր առաջին թռիչքը: Այն տեւել է 2,5 ժամ ավելի քան 5 կմ բարձրությամբ՝ ժամում 304 կմ առավելագույն արագությամբ: Առաջին թռիչքի շրջանակում օդաչուները գնահատել են թռիչքա-տեխնիկական բնութագրերը:
Ըստ հեռուստաալիքի տեղեկությունների՝ գնի մեջ է մտնում օդանավը տնօրինելու իրավունքը, մտավոր սեփականությունը եւ նախագծի հետ կապված ենթակառուցվածքը:
Աղբյուրները հայտնել են, որ ընկերությունը դիմել է բրիտանացի բիզնեսմեն Ռիչարդ Բրենսոնին՝ նախագիծը Virgin Group կոնգլոմերատին վաճառելու հարցով, սակայն միլիարդատերն իբր ի պատասխան նախագծի իրավունքի համար առաջարկել է խորհրդանշական 1 դոլար:
Հեռուստաալիքը հավելում է, որ ո՛չ Stratolaunch-ը, ո՛չ Vulcan-ը վաճառքի մասին տեղեկությունները չեն մեկնաբանել, սակայն ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ օդանավը շահագործման համար պատրաստ է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով