97-ամյա ծերուկն ու 95 տարեկան տատիկը, որոնք սիրահարվել էին պատերազմի տարիներին, վերջապես գտել են իրար
Ռոբինը 1944-ին ԱՄՆ-ի բանակի հասարակ զինվոր էր, երբ Ֆրանսիայում առաջին անգամ տեսավ Ժանինին: Պատահական այս հանդիպումը մեծ սիրո սկիզբը դարձավ: Երկու ամիս անց, սակայն, Ռոբինին տեղափոխեցին արևելյան ճակատ: Նա խոստացել էր անպայման վերադառնալ և ամուսնանալ Ժանինի հետ: Այն հույսով, որ Ռոբինը կկատարի խոստումը, Ժանինը սկսեց անգլերեն սովորել: Պատերազմն ավարտվեց, իսկ Ռոբինը վերադարձավ ԱՄՆ և հանդիպեց իր ապագա կնոջը` Լիլիանին: Միասին ապրեցին 50 տարի, իսկ 2015-ին Լիլիանը մահացավ:

Ժանինն ամուսնացավ 1949 թվականին և ունեցավ հինգ երեխա: Ռոբինը չէր մոռանում Ժանինին: Նա միշտ իր մոտ էր պահում Ժանինի սև ու սպիտակ լուսանկարը: Հենց այդ նկարն էլ օգնեց ի վերջո գտնել Ժանինին: Վետերանը մի անգամ լուսանկարը ցույց տվեց ֆրանսիացի լրագրողներին, որոնք էլ կարողացան գտնել Ժանինին: Նա ապրում էր ծերանոցում: Եվ Ռոբինն ու Ժանինը վերջապես հանդիպեցին:
«Ես միշտ քեզ սիրել եմ: Դու իմ սրտում ես մնացել հավերժ»,- վետերանի այս խոսքերից հետո 97-ամյա Ռոբինն ու 95- ամյա Ժանինը համբուրվել են` առաջին անգամ 75 տարվա ընդմիջումից հետո:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով