Պորոշենկոն չի բացառել Զելենսկիի կուսակցության հետ դաշինքի հնարավորությունը
Ուկրաինայի 5-րդ նախագահ Պյոտր Պորոշենկոն հույս ունի, որ իր թիմը կկարողանա միավորվել գործող նախագահ Վլադիմիր Զելենսկիի «Ժողովրդի ծառա» կուսակցության հետ՝ հանուն Ուկրաինան դեպի Եվրամիություն և ՆԱՏՕ ուղղորդելու: Այս մասին նա հայտարարել է «Прямий» հեռուստաալիքի եթերում:
«Հուսով եմ, որ մեզ կհաջողվի միավորվել, որպեսզի շարունակենք մեր ընթացքը դեպի Եվրամիություն և ՆԱՏՕ»,- ասել է Պորոշենկոն՝ պատասխանելով ապագա խորհրդարանում Զելենսկիի թիմի հետ միավորվելու հնարավորության մասին հարցին:
«Եվրոպական համերաշխություն» կուսակցության առաջնորդը հայտնել է, որ 2023թ.-ին Ուկրաինան ԵՄ մուտք գործելու մասին պետք է հայտ ներկայացնի: Նախկին նախագահը հավելել է, որ պատրաստ է օգնել Զելենսկիին հաջողությամբ իրականացնել Ուկրաինայի եվրաինտեգրման իրականացման հարցով իր առաջին օտարերկրյա այցերը:
Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը հայտարարել էր, որ երկիրը կարող է ԵՄ մտնել 2035թ.-ից ոչ շուտ:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ