Իրանի ԱԳ նախարարը տանկերների վրա հարձակումների մասին ԱՄՆ-ի մեղադրանքներն անհիմն է համարել
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Օմանի ծոցում տանկերների վրա հարձակման մեջ Իրանի ներգրավվածության մասին ԱՄՆ-ի մեղադրանքն անհիմն է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Այն, որ ԱՄՆ-ն անհապաղ օգտվել է Իրանի դեմ մեղադրանքներ առաջադրելու հնարավորությունից՝ առանց փաստացի կամ անուղղակի ապացույցների, միայն ակնհայտ է դարձնում այն, Բ խումբն անցնում է Բ ծրագրին. սաբոտաժի ենթարկել Սինձո Աբեի դիվանագիտությունը (այն, որը վարում է Ճապոնիայի վարչապետը) եւ թաքցնել տնտեսական ահաբեկչությունն Իրանի դեմ», - Twitter-ում գրել է Զարիֆը:
Զարիֆը բազմիցս նշել է Իրանին ուղղված մի շարք քաղաքական գործիչների մեղադրանքների անհիմնությունը, որոնց նա անվանում է Բ խումբ: Բ խմուբ Զարիֆն անվանում է ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանի եւ Միացյալ Արաբական Էմիրությունների թագաժառանգ Մոհամմեդ բին Զաիդ Ալ Նահայանի«միավորումը»,:
«Ես զգուշացնում էի հենց այսպիսի սցենարի մասին մի քանի ամիս առաջ. ես պայծառատես չեմ, ես հասկանում եմ, թե ինչով է առաջնորդվում Բ խումբը», - գրել է Զարիֆը մեկ այլ թվիթում:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ ԱՄՆ կարծում է, որ Իրանը պատասխանատու է Օմանի ծոցում տանկերների վրա հարձակման համար: ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաղորդել էր, որ տանկերների վրա հարձակման կապակցությամբ ԱՄՆ-ն Օմանի ծոց է ուղարկում է հրթիռային էսմինեց:
Իրանական եւ արաբական լրատվամիջոցները հինգշաբթի հաղորդել էին, որ Օմանի ծոցում հարձակման են ենթարկվել Front Altair եւ Kokuka Courageous տանկերները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով