Որքա՞ն են վաստակում Իբրահիմովիչը, Ռունին, Շվայնշտայգերն ու ուրիշները. ՄԼՍ
Armsport-ը գրում է.
ՄԼՍ-ի ֆուտբոլիստների միությունը հրապարակել է 2019-2020 մրցաշրջանում ֆուտբոլիստների աշխատավարձի չափերը։
Ինչպես տեղեկանում ենք միության պաշտոնական կայքից, առաջատարը «ԼԱ Գելաքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն է։ 37-ամյա ֆուտբոլիստը նախորդ տարի միայն 25-րդ տեղում էր, սակայն հիմա Իբրան զգալիորեն բարելավվել է իր դիրքերը։ Տարեկան նա վաստակում է 7,2 միլիոն դոլլար։
Երկրորդ տեղում է «Տորոնտոյի» ֆուտբոլիստ Մայքլ Բրեդլին։ Նրա աշխատավարձը կազմում է 6 միլիոն դոլլար։ Երրորդը ՄԼՍ-ում Եվրոպայի մեկ այլ ներկայացուցիչ է՝ Բաստիան Շվայնշտայգերը։ «Չիկագո Ֆայրի» գերմանացի կիսապաշտպանը 5,6 միլիոն դոլլար է վաստակում։
Ամենաբարձր վարձատրվողների թոփ-10-ում են նաև Ջոզի Ալտիդորը («Տորոնտո», 4,89), Ջիովանի Դոս Սանտոսը («ԼԱ Գելաքսի», 4,7), Կառլոս Վելան («Լոս-Անջելեսա», 4,5), Ալեխանդրո Պոսուելոն («Տորոնտո», 3,8), Ուեյն Ռունին («Դի Սի Յունայթեդ», 3,5), Ջոզեֆ Մարտինեսը («Ատլանտա», 3,3) և Նանին («Օրլանդո», 2,33)։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը