Մոսկվայում երեկվա ակցիայի ժամանակ բոլոր բերման ենթարկվածները բաց են թողնվել՝ բացի 4-ից. ՌԴ ՆԳՆ
Մոսկվայի ոստիկանական բաժանմունքներից ազատ են արձակվել երեկ ՌԴ մայրաքաղաքում հաջակցություն «Մեդուզա» գործակալության լրագրող Իվան Գոլունովի անցկացված ակցիայի ժամանակ բոլոր բերման ենթարկվածները՝ բացի 4 հոգուց, գրում է meduza.io-ն՝ ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչությանը հղումով:
Դեռ 4 մարդ գտնվում է ոստիկանությունում: Միևնույն ժամանակ, որոշ բերման ենթարկվածներ ասել են, որ բաժանմունքներում ավելի շատ մարդ կա, քան նշվում է:
Հաղորդվում է, որ երեկ բերման է ենթարկվել առնվազն 513 մարդ:
Մոսկվայի կենտրոնում երեկ հաջակցություն օրերս կալանավորված և 2 օր առաջ կալանքից ազատված ռուսական «Մեդուզա» գործակալության լրագրող Իվան Գոլունովի և ընդհանուր առմամբ քրեական գործերի կեղծման դեմ երթ էր անցկացվել, որի ժամանակ մասնակիցներին բերման էին ենթարկել՝ զանգվածային միջոցառումների անցկացման կարգի խախտման համար: Նշվում է, որ երթի անցկացումը չի համաձայնեցվել քաղաքային իշխանությունների հետ: Ոստիկանությունը նաև հայտնել է, որ ակցիային մասնակցել է մոտ 1200 մարդ:
Լրագրողները հայտնում են, որ «Ռոսգվարդիա»-ի մարտիկները մահակներ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ: Նաև Մոսկվայի փողոցներում հայտնվել են ջրցան մեքենաներ, որոնք ջրել են երթի մասնակիցներին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանությունը կոչ է արել մարդկանց ցրվել, ինչից հետո սկսել է բերման ենթարկել նրանց: Նշվում է, որ նրանց թվում են եղել մի շարք լրագրողներ, նաև ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին: Երթի մասնակիցները բացականչել են «Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին»:
Հիշեցնենք, որ Իվան Գոլունովին ձերբակալել էին հունիսի 6-ին՝ թմրանյութերի վաճառք իրականացնելու փորձի համար: Նրա դեմ հարուցված քրեական գործն ավելի վաղ կարճվել էր՝ ապացույցների բացակայության պատճառով:
Նշվում է, որ գործով առգրավված իրերից ոչ մեկի վրա չի հայտնաբերվել լրագրողի մատնահետքը: Ինչպես նաև նրա մատներին, եղունգների տակ չի հայտնաբերվել արգելված նյութի հետքեր, իսկ թմրանյութի օգտագործման փորձաքննությունը բացասական արդյունք է տվել:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ