Ամերիկացիների քանի տոկոսն է պատրաստ կրկին քվեարկել Թրամփի օգտին. հարցում
Ամերիկացիների մեծամասնությունը 2020-ին կայանալիք նախագահական ընտրություններին ավելի շուտ կաջակցեն դեմոկրատ սենատոր Բերնի Սանդերսին կամ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենին, քան գործող նախագահ Դոնալդ Թրամփին: Սոցհարցումն իրականացրել է Politico պարբերականը՝ Morning Consult ընկերության հետ, հաղորդում է РИА Новости-ն:
Հարցվածների 44 տոկոսը նշել է, որ կքվեարկեր Բայդենի, այլ ոչ թե Թրամփի օգտին, եթե ընտրությունները տեղի ունենային այսօր: Միաժամանակ, Թրամփի թեկնածությանը կողմ է արտահայտվել հարցվածների 33 տոկոսը:
Համեմատելով Թրամփին և Սանդերսին՝ հարցման մասնակիցների 42 տոկոսը կողմ է արտահայտվել Սանդերսի, իսկ 32 տոկոսը` գործող նախագահի օգտին:
ԱՄՆ նախագահի մյուս թեկնածուները՝ սենատոր Էլիզաբեթ Ուորենը, Քամալու Հարրիսը, Քորի Բուքերը, նախկին բժիշկ Բետո Օ'Ռուրկը և Հարավային Բենդի քաղաքապետ Փիթ Բուտիջեջան, հարցման համաձայն, զգալիորեն հետ են մնում Դոնալդ Թրամփից:
Նշվում է, որ հարցումն անցկացվել է հունիսի 7-ից 9-ը 1991 քաղաքացիների շրջանում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով