Տոկաևի՝ Հայաստանի ու Ղազախստանի հարաբերությունների մասին հայտարարությունն Ադրբեջանում քննադատությունների ալիք է բարձրացրել
Ղազախստանի նորընտիր նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևի՝ Ղազախստանի ու Հհայաստանի սերտ հարաբերությունների մասին հայտարարությունը բուռն արձագանքներ է ունեցել Ադրբեջանում:
Ինչպես նշում է rusarminfo.ru-ն, տեղական լրատվամիջոցները և սոցկայքի օգտատերերը քննադատության են ենթարկել Տոկաևին: Նրանց դուր չի եկել նախագահի այն խոսքը, որ Ղազախստանն ու Հայաստանը պատմության և լեզվի տեսանկյունից շատ ընդհանրություններ ունեն:
«Պարզ է, որ նրան վերևից են հրամաններ տալիս»,- գրել է համացանցի օգտատերերից մեկը: «Տարօրինակ է, որ հայոց լեզվի այս լեզվաբանը Ղազախստանի նախագահն է»,- գրել է մեկ այլ օգտատեր, իսկ երրորդն ավելացրել է. «Միջինասիացիներին վստահել չի հարելի, մեր բարեկամը միայն Թուրքիան է»:
Ադրբեջանական լրատվամիջոցներն իրենց հերթին քննադատել են Տոկաևի խոսքերը՝ դրանցում «ռուսական հետք» հայտնաբերելով:
«Կարելի է տասնյակ վարկածներով համոզել, սակայն հազիվ թե Ղազախստանում հանկարծ Հայաստանի նկատմամբ լուրջ հետաքրքրություն արթնացած լինի: Ավելի լավ է ենթադրել, որ Նուր-Սուլթանին ակտիվորեն նման շրջադարձի է մղել Մոսկվան»,- գրում է Minval գործակալությունը:
Գործակալությունը հոդվածի վերջում հարց է ուղղում, թե արդյոք Ղազախստանի նման քայլը «շրջադարձ» է Բաքվից դեպի Երևան:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ