Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործում Կրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասին Թրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվել ԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումը Գետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարան Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է Այսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերությունները Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Ինձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. Ավանեսյան Լրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համար

ԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. ՊապոյանՄենք եկել ենք Պորտուգալիա, երկու գոլ ենք խփել, բայց պարտվել ենքՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբՀարձակման թիրախը Աֆիպսկի նավթավերամշակման գործարանն է եղելԱրմավիր ՔԿՀ օդային տարածքում հայտնաբերվել է հերթական անօդաչու թռչող սարքըՕգնականը գործատուից գրեթե 18 միլիոն դոլար է յուրացրելԿաթի սուբսիդավորման ծրագրի փոխհատուցումները կսկսվեն հաջորդ շաբաթվանից և կավարտվեն դեկտեմբերին․ ՊապոյանԿասեցվել է «Նոր Զովք»-ի հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԹանգարաններում ընթանում է աշխատակիցների ատեստավորման գործընթացըՑանկացած պայմանավորվածություն պետք է լիովին հարգի յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությունըԳագիկ Բեգլարյանի կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսովՄենք սիրում ենք հայրենիքը, բայց ատում ենք պետությունը. վարչապետԱԳՄԱ փոխնախարարը Լիտվայում էԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՄիշտ փորձում եմ ցույց տալ առավելագույնըԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովԿառավարությունը կապահովի 2026-ի ագրոապահովագրության հատուցումներըԱնչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ ԿոնգրեսիցՍԱՏՄ-ն 2026-ին կաթնամթերքի արտադրություններում և մասնագիտացված իրացման կետերում կատարել է պլանային 120 ստուգում, կայացվել է կասեցման 25 որոշում2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովԷրդողանը նախատեսում է նոյեմբերի 8-ին այցելել Ադրբեջան
Կարծիք

Դեմոկրատիան հայերենում սխալ կերպով է թարգմանվել․ քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Դեմոկրատիան հայերենում սխալ կերպով է թարգմանվել՝ ժողովրդավարություն, ինչից կարելի է ենթադրել, որ ողջ ժողովրդի մեծամասնությունն է որոշում, թե ինչ որոշումներ է պետք է ընդունվի բոլորի համար։

Իրականում դեմոսը Հին Հունաստանում բոլորովին այլ իմաստ ուներ։ «Դեմոսը» Հին Աթենքի թաղամասերից մեկի անվանումն էր, որտեղ ապրում էին սոցիալապես ապահով մարդիկ։ Դեմոսը, ի տարբերություն Լաոսի, որի տակ ողջ ժողովրդին էին հասկանում, որոշակի սեփականություն ու սոցիալական ցենզ ունեցող մարդիկ էին։ Սոցիալական ցենզի տակ հասկանում էին որոշակի տարիքի, ամուսնացած և սերունդ ունեցող մարդկանց։ Սեփականության առկայությունը նշանակում էր, որ այդ մարդիկ կորցնելու որոշակի բան ունեն, ինչի հետևանքով նրանք կյանքին ավելի լուրջ էին վերաբերվում և իրենց որոշումներում շրջահայաց էին։ Ավելի երիտասարդները պետք է համապատասխան գիտելիքներ ու փորձ ձեռք բերեին, որպեսզի կարողանային որոշումներ ընդունել՝ ընտրելու և ընտրվելու իրավունք ունենալ։

Լաոսը՝ ողջ ժողովուրդը, բաղկացած էր երեք մասից՝ Դեմոս, Օխլոս և Պլեբոս։Օխլոսը ստրուկներն ու աղքատներն էին, որոնք կորցնելու ոչինչ չունեին, բացի իրենց «շղթաներից», իսկ Պլեբոսը մանր սեփականատերերն էին։

Դա Հին Հունաստանում էր։ Կյանքը առաջ է գնացել, սակայն որոշումներ ընդունելու պատասխանատվության համար կյանքի փորձը, մերձավորների հանդեպ սոցիալական պատասխանատվությունն ու կորցնելու բան ունենալը մնում են ուժի մեջ։

Սակայն Լաոսը՝ ողջ ժողովուրդը, երբ նրա մեջ գերակշռում է Օխլոսը, այլ պահանջներ ու պատկերացումներ ունի։ Նման Լաոսը ցանկանում է աուկցիոնի մասնակցել, և նրանք, ովքեր կխոստանան վերաբաշխել ունեցվածը՝ մեկից խլել և տալ մյուսին, բնականաբար նրան էլ կընտրեն։

Կարևոր չի, որ պատմական փորձը ցույց է տալիս, որ եթե մեկից որևէ բան են խլում, դրանով չեն կիսվում։ Բայց դա կարևոր չի։ Կարևորը աուկցիան է՝ դրան մասնակցելը և որոշակի ժամանակահատվածում ապրելը հույսով և հավատով։

Դեմոսը, ի տարբերություն Օխլոսի, դատարանները շրջափակելու խելահեղ կոչը լսելիս դա չի կատարում։

Հիմա առաջնային է «քաղաքացի» հասկացությունը։ Ո՞վ է քաղաքացին. այդ հարցի պատասխանը «Ժողովրդի վարչապետը», նշելով Քաղաքացու օրը, չի տվել։ Քաղաքացին ունի իրավունքներ ու պատասխանատվություն, և քաղաքացու գլխավոր արժեքը ազատությունն է։ Քաղաքացին չէր կարող դատարաններ շրջափակել. դա Օխլոսին բնորոշ պահվածք է։ Քաղաքացին դատարանները բարեփոխում է, իսկ նման կոչը միայն Օխլոսին են անում։ Կյանքը ցույց տվեց, որ Օխլոսը Հայաստանում այնքան էլ բազմաքանակ չի։Պարզ ասած՝ օխլոկրատիայից դեմոկրատիայի է պետք անցնել և հիմքում ունենալ առաջին հերթին պատասխանատվությունն ու խոհեմությունը, իսկ բարեկեցությունը դրա հետևանքն է։