Լոնդոնի կայարանում բանկոմատն անսարքության պատճառով թղթադրամներ է «դուրս թափել» (տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի մետրոպոլիտենի «Բոնդ Սթրիթ» կայարանում բանկոմատը սկսել է 20 ֆունտ ստեռլինգ արժողությամբ թղթադրամներ «դուրս թափել», գրում է Metro հարթակը:
Բանն այն է, որ Bitcoin Technologies ընկերությանը պատկանող բանկոմատի աշխատանքում խափանում է տեղի ունեցել այն ժամանակ, երբ հաճախորդը մեծ ծավալի գումար կանխիկացնելու հրահանգ է տվել:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը բանկոմատի առաջ դրված պայուսակի մեջ լցնում դուրս թափվող թղթադրամները:
Bitcoin Technologies ընկերության տնօրեն Ադամ Գրամովսկին խոստովանել է, որ պետք է բանկոմատների բարելավման մեթոդներ մշակվեն, որպեսզի նման խափանումները հետագայում բացառվեն:
Տեսանյութից դատելով՝ կայարանի պահակը կանգնել է բանկոմատի շուրջը՝ ներկաներից պաշտպանելու հաճախորդին և նրա գումարը, ինչի շնորհիվ ներկաներին չի հաջողվել գողանալ թղթադրամները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով