Սամարայում 17–ամյա հայ պատանին խեղդվել է՝ մինչև այդ հասցնելով փրկել ընկերոջը
ՌԴ Սամարա քաղաքում դժբախտ պատահար է տեղի ունեցել. Վոլգայի ափին գտնվող Կրասնոգլինսկի լողափում խեղդվել է 17-ամյա հայազգի դպրոցական։ Նա ընկերների եւ զարմիկների հետ հանգստանում էր լողափին, երբ ընկերոջ զարմիկն սկսել է ջրահեղձ լինել։ Տիգրանը նետվել է նրան փրկելու, երեխային վտանգավոր հատվածից առաջ է բերել, մինչև ափ նրան հասցրել է մյուս ընկերը, սակայն քիչ անց Տիգրանը նույնպես սկսել է խեղդվել:
Լողափին են եղել Տիգրանը, Ալեքսանդրը եւ Աշոտը, որոնք համադասարանցիներ են, ինչպես նաեւ Տիգրանի 14-ամյա զարմիկն ու ընկերներից մեկի զարմիկը:
Պատանիները հեռու են լողացել, որտեղ անմիջապես քարափն է սկվում: Նրանցից երեքն սկսել են խեղդվել, երկուսին հաջողվել է փրկել, իսկ Տիգրանին՝ ոչ:
Լողափին գտնվող մարդիկ փորձել են հասնել Տիգրանին, սակայն այդ հատվածը շատ խորն է եղել, քանի որ այդ վայրում ավելի վաղ ավազ էին արդյունահանել, ինչից հետո այդտեղ թեքություն ունեցող փոս է առաջացել:
Տիգրանի դասընկերները պատմել են, որ 17-ամյա պատանին լավ լողորդ է եղել, օգոստոսին լրանալու էր նրա 18 տարին:
Ականատեսները նշում են, որ ամենասարսափելին սկսվել է, երբ դեպքի վայր են հասել պատանու ծնողները: Տիգրանի մորը նյարդային խանգարմամբ հիվանդանոց են տարել: Ականատեսները զայրացած էին, թե ինչու են փրկարարները ուշ տեղ հասել, հաղորդում է «ԿՊ-Սամարա»-ն:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը