Ռուսաստանում մոտ ապագայում կանցնեն 4-օրյա աշխատանքային շաբաթի
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ապագայում սոցիալ-աշխատանքային պայմանագիրը կարող է հիմնված լինել 4-օրյա աշխատանքային շաբաթվա վրա, գրում է РИА Новости-ն:
«Տեխնոլոգիական գործընթացը ոչ միայն աշխատատեղերի կրճատման է հանգեցնում, այլև աշխատաժամանակի: Շատ հավանական է, որ ապագայում սոցիալ-աշխատանքային պայմանագիրը 4-օրյա աշխատանքային հիմքով կազմվի»,- ասել է վարչապետն Աշխատանքի միջազգային համաժողովի ժամանակ:
Մեդվեդևի խոսքով՝ ռուսներին հաջողության հասնելու մրցապայքարում կարող է սպառնալ քրոնիկ հոգնածությունն ու մշտական սթրեսը, որն իր հերթին կարող է զգալիորեն անդրադառնալ արտադրական աշխատանքի և երկրի տնտեսական ցուցանիշների վրա:
Վարչապետը որպես ապացույց բերել է նորզելանդական ընկերության օրինակը, որը 4-օրյա աշխատանքային շաբաթվա անցնելուց հետո մեկ աշխատանքային ժամվա հաշվով արտադրողականության 20% աճ է գրանցել, մինչդեռ աշխատակիցների մոտ սթրեսի մակարդակն իջել է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ