Գեղամ Պետրոսյանը քաղաքական բանտարկյալ է
ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանին կալանավորել են 2008թ. մարտի 1֊ին Զաքար Հովհաննիսյանին սպանելու մեղադրանքով։
Գեղամ Պետրոսյանը հրաժարվել է ցուցմունք տալ, քանի որ չի վստահում նախաքննական մարմնին։ Նրա պաշտպանը ասում է, թե նրան կալանավորել են ոստիկանության մի սպայի ցումցունքով, որն էլ ստացվել է «օպերատիվ֊հետախուզական միջոցառումներով», ինչքան հասկանում եմ, լսել են ինչ–որ խոսակցություն, որի հիման վրա գործ են բացել։ Ըստ այդ ցուցմունքի՝ «Զաքար Հովհաննիսյանը երկաթյա ձողով կամ արմատուրայով հարձակվել եւ փորձել է հարվածել Գեղամ Պետրոսյանի գլխին։ Նրա պատմածով՝ ստեղծվել է իրավիճակ, երբ Զաքար Հովհաննիսյանը կա՛մ պետք է խփեր, Գեղամ Պետրոսյանը մահանար, կա՛մ Պետրոսյանը պիտի կրակեր իր վրա, ինչից հետո Պետրոսյանը կրակել է Հովհաննիսյանի վրա», ասում է նրա փաստաբանը news.am-ին։
Եթե նույնիսկ ճիշտ է այս ամբողջ գործը, ապա Գեղամ Պետրոսյանը որևէ հանցանք չի գործել։ Ինչ է՝ հայտնի չի՞, որ ոչ միայն ոստիկանը, այլև ցանկացած անձ ինքնապաշտպանվելու իրավունք ունի, իսկ ոստիկանը կարող է նաև ինքնապաշտպանվելիս կրակել հարձակվողի վրա, ընդ որում՝ ոչ միայն իր, այլև ուրիշի վրա հարձակվողի։
Ուրեմն, Գեղամ Պետրոսյանը հստակ քաղաքական կալանավոր է, նրան կալանավորել են կամ սարքված գործով, որ ցույց տան, թե մարտի 1֊ի 10 սպանությունները բացահայտվում են, և գործը սարքելու էին նրանցից մեկի վրա, ով ամբոխի դիմաց կանգնած է եղել, կամ էլ, եթե նույնիսկ ՀՔԾ֊ի վարկածը ճիշտ է, Պետրոսյանն է կրակել, ապա նրան կալանավորել են այն բանի համար, որ ինքն իր կյանքը փրկելիս ակամա խոչընդոտ է դարձել բռնությամբ իշխանությունը գրավողների համար։
Նույնն է, եթե մարտի 1֊ին զոհված ոստիկանության սպա Համլետ Թադևոսյանը և ոստիկանության զինծառայող Տիգրան Աբգարյանը իրենց կյանքը փրկելու համար կրակեին այն անձանց վրա, ովքեր իրենց սպանել են, և հետո կալանավորվեին սպանության մեղադրանքով։
Իրավապաշտպանները պարտավոր են ծանոթանալ գործին և անաչառ վերաբերմունք հայտնեն։
Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից


















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ