Բելառուսի ՆԳ նախարարը հրաժարական է տվել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունել է ՆԳ նախարար Իգոր Շունեւիչի զեկուցագիրը, որով նա այսօր աշխատանքային հանդիպման ժամանակ դիմել է պետության ղեկավարին, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:
«Այսօր ես դիմեցի պետության ղեկավարին հրաժարականի զեկուցագրով եւ նա ընդունեց այդ հրաժարականը», - պետության ղեկավարի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Իգոր Շունեւիչը:
ՆԳ ղեկավարն ընդգծել է, որ պաշտոնից հեռանալու մասին նրա որոշումը «ճիշտ էր եւ ժամանակին արված»:
«Նախարարությունում աշխատանքի շատ երկար եւ դժվար ճանապարհ ենք անցել: Շատ բան է արվել: Ինչ-որ մի պահ ես սկսեցի հասկանալ, որ հարկավոր է ապահովել իրավահաջորդություն, դինամիկա, արագություն եւ որոշումների ընդունման արդյունավետություն: Եվ դա բավականին բարդ է՝ լինել արդիական, ասել է նա՝ բացատրելով նման քայլի պատճառները: Նախ՝ նախարարությունում աշխատանքի համար թարմ հայացք է պետք: Երկրորդ՝ մտածելով նաեւ սեփական արդյունավետության մասին, կարծում եմ, որ ժամանակն է փոխել գործուենության տեսակը: Ես բավականին երկար ժամանակ է գտնվում եմ նախարարի պաշտոնում: Գուցե, պետք է նոր բան փորձել: Սա միակ շարժառիթն է եւ ես այն ներկայացրել եմ պետության ղեկավարին, նա համաձայնվել է դրա հետ»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով