Ալմաթիում վերսկսվել են բողոքները եւ ընտրությունների արդյունքներից դժգոհողների ձերբակալությունները
Ղազախստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհողները հունիսի 10-ին դուրս են եկել Ալմաթիի կենտրոնական հրապարակ: Այդ մասին իրադարձությունների վայրից հայտնել Է «Ինտերֆաքս»-ի թղթակիցը:
Ներկայում հրապարակը եւ դրան հարող պուրակը շրջապատված Է ոստիկանության, հատուկ նշանակության ուժերի եւ Ազգային գվարդիայի կողմից: Ամբողջ պարագծով հերթապահում են պարեկային մեքենաները:
Ոստիկանությունն ակցիայի մասնակիցների ձերբակալություններ Է կատարում, արդեն բերման Է ենթարկվել ավելի քան 30 մարդ:
Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում, որտեղ նախօրյակին նույնպես տեղի են ունեցել չարտոնված բազմամարդ հանրահավաքներ եւ բերման են ենթարկվել մարդիկ, ներկայում շրջապատված Է «Ժաստար» հրապարակը, մայթերին շարված են հատուկ նշանակության ուժերի մի քանի հարյուր մարտիկներ՝ վահաններով: Հրապարակում այս պահին մարդիկ չկան:
Հունիսի 9-ին Նուր Սուլթանում եւ Ալմաթիում անցկացված զանգվածային ակցիաների ընթացքում բերման Է ենթարկվել շուրջ 500 մարդ:
Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 10-ին հայտարարել Է Քասըմ-Ժոմարտ Տոկաեւի հարթանակն ընտրություններում:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը