Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Տեսանյութեր

Հենրիխ Մխիթարյանը և Սոկրատիսը խոսել են իրենց ընկերության, ակումբի և նպատակների մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և նրա թիմակից Սոկրատիս Պապաստատոպուլոսը զրույց են ունեցել: Հարցազրույցը հրապարակվել է «Արսենալի» ֆեյսբուքյան էջում:

Ի պատասխան ակումբի վերաբերյալ Հենրիխի հարցի՝ Սոկրատիսը նշել է, որ «Արսենալը» հրաշալի ակումբ է, և ամեն ինչ լավ է նաև Հենրիխի և Օբամեյանգի նման ընկերների շնորհիվ:

Երկու ֆուտբոլիստները խոսել են Պրեմիեր լիգայի մասին:

«Ես գիտեի, որ շատ դժվար է լինելու: Ես եկել եմ շատ մեծ թիմ, որտեղ լավ խաղացողներ կան, և դա ինձ շատ է դուր գալիս»,- նշել է Սոկրատիսը:

Սոկրատիսն էլ Մխիթարյանին հարցրել է իրենից ստացած առաջին տպավորության մասին: Հենրիխի խոսքով` տարիներ առաջ Սոկրատիսին տեսնելու պահից ի վեր շատ լավ տպավորություն է ստացել նրանից և ուրախ է նման ընկեր ունենալ:

Այնուհետև Սոկրատիսն է կիսվել Հենրիխ Մխիթարյանի մասին իր տպավորություններով:

«Ես և Միկին երբեմն նույն բանն ենք մտածում, մեզ նույն բաներն են դուր գալիս, մենք խոսում ենք այնպիսի թեմաներից, որոնք երկուսիս համար էլ հետաքրքիր են: Երբ առաջին անգամ տեսա Միկիին, Գերմանիայում բոլորը նրա մասին էին խոսում, քանի որ նա Բորուսիայի համար այդ տարվա ամենաթանկ տրանսֆերն էր: Բոլորը ասում էին՝ «Դե ինչ, տեսնենք, շատ մեծ գումար է ծախսվել», սակայն հենց առաջին մարզումներից Միկին բոլորին տպավորեց, և բոլորը դրանից հետո համոզվեցին, որ Միկին իրեն շատ լավ կդրսևորի Գերմանիայում», – ասել է Սոկրատիսը:

Այնուհետև երկու թիմակիցները խոսել են նաև Պիեռ Էմերիկ Օբամեյանգի մասին իրենց տպավորություններից և իրենց ընկերությունից: Սոկրատիսի խոսքով՝ Օբամեյանգը սկզբում շատ փակ էր, շատ չէր շփվում, սակայն տպավորում էր իր արագությամբ և հմտություններով:

«Մեկ կամ երկու ամիս հետո, երբ նա արդեն հարմարվել էր մյուս խաղացողների հետ, նա դարձավ այն Օբան, որին մենք գիտենք: Նա շատ ընկերասեր մարդ է: Միկին և Օբան այն երկու խաղացողներն են, երկու ընկերները, ում հետ խաղից հետո մենք խոսում ենք հեռախոսով, միմյանց հաղորդագրություններ ենք ուղարկում: Գուցե նրանք կգան Հունաստան, ես կգնամ Հայաստան կամ նույնիսկ Գաբոն»,- ասել է Սոկրատիսը:

«Մենք քեզ սպասում ենք Հայաստանում»,- նշել է Հենրիխ Մխիթարյանը:

Ընկերները խոսել են նաև տարիների ընթացքում իրենց մոտ տեղի ունեցած փոփոխություններից: Սոկրատիսի խոսքով, իրենց մտածելակերպն է փոխվել տարիների ընթացքում, սակայն նաև այն, որ ինքն ու Օբամեյանգն ընտանիք և երեխաներ ունեն:

«Միկին էլ է փոխվել, բայց Միկին ընտանիք չունի: Հուսով եմ, առաջիկա տարիներին կմիանաս մեր ակումբին»,- ասել է Սոկրատիսը:

Այնուհետև Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր նպատակներից:

«Ես միշտ խաղացել եմ՝ տիտղոսներ և գավաթներ շահելու համար, որովհետև ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո մարդիկ քեզ դրանով են հիշելու, և իհարկե, էմոցիոնալ խաղեր եմ ուզում: Ես ընտրել եմ «Արսենալը», որովհետև գիտեմ, որ նրանք ի վիճակի են հաղթել, և ես վստահ եմ, որ մեզ համար այս տարին շատ լավն է լինելու: Հաջորդ տարվա իմ նպատակն է «Արսենալը» կրկին տեսնել Չեմպիոնների լիգայում, որովհետև կարծում եմ, որ այս թիմի տեղն այդ մրցաշարում է: Ես փոքրուց նայել եմ, թե ինչպես է «Արսենալը» խաղում Չեմպիոնների lիգայում և ոչ թե Եվրոպայի լիգայում: Այնպիսի ժամանակներ էին, որ թիմը մի փոքր տառապեց, եթե կարելի է այդպես ասել, նրանց մոտ անհաջող շրջան էր, ուստի հույս ունեմ, որ մենք կունենանք հաջողություններ և կշարունակենք լավ աշխատանքը և Չեմպիոնների լիգայում կգրավենք մեր տեղը», – ասել է Մխիթարյանը: