Գերմանիայում անհայտ անձինք քարեր են նետել մզկիթի ուղղությամբ և պղծել Ղուրանը (լուսանկարներ)
Հանգստյան օրերին Գերմանիայի Կասել քաղաքում անհայտ անձինք քարեր են նետել կենտրոնական մզկիթի ուղղությամբ, իսկ Բրեմենում պղծել են «Ռահման» մզկիթում պահվող Ղուրանի առավել քան 50 օրինակ, հայտնում է Anadolu գործակալությունը՝ հավելելով, որ Գերմանիայում իսլամաֆոբիայի հիման վրա հանցագործությունները չեն դադարում:
Կասելի կենտրոնական մզկիթի կրոնական համայնքի ղեկավար Սեյֆեթթին Էրյորուկը նշել է, որ հարձակման ժամանակ մզկիթում մարդ չի եղել: Էրյորուկն այդ գործողությունները որակել է բարբարոսություն և հանցագործներին բացահայտելու պահանջով դիմել է ոստիկանություն:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ մեկ այլ բարբարոսություն է կատարվել Բրեմենի «Ռահման» մզկիթում: Կրկին անհայտ անձինք մուտք են գործել մզկիթի տարածք և պղծել են Ղուրանի ավելի քան 50 օրինակ:
«Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունից Բրեմենի շրջանային խորհրդարանի պատգամավոր Օղուզհան Յազըջին մտահոգություն է հայտնել Գերմանիայում իսլամաֆոբիայի դեպքերի աճի առնչությամբ:
«Անցած շաբաթ Բրեմենում սպանվել է մուսուլման երիտասարդ: Մուսուլմանական համայնքը լրջորեն անհանգստացած է: Մզկիթները, ինչպես սինագոգները, պետք է պետական հսկողության տակ առնվեն»,-հայտնել է Յազըջին:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը