Հեղաշրջման փորձ իրականացրած թուրք գեներալի տնից Բագրատունիների մասին գիրք են հայտնաբերել
Թուրքիայում 2016–ի հուլիսի 15–ի հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող գլխավոր կասկածյալներից գեներալ Էրհան Ջահայի տնից հայտնաբերվել է «Օսմաննյան կասրությունից մինչեւ հանրապետություն ծպտյալ հրեաներն ու Բագրատունիները» գիրքը։
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ 2016–ի հուլիսի 15–ի հեղաշրջման փորձի գործի շրջանակներում ցամաքային ուժերի հրամանատարությունում տեղի ունեցած դեպքերի գործով 150 զինվորականների դեմ պատրաստված մեղադրական զեկույցը ներկայացվել է դատարան։
Մեղադրական զեկույցում որպես գլխավոր կասկածյալ գեներալ Էրհան Ջահայի տնից հայտնաբերվել է Ահմեդ Աքգյունի հրատարակած «Օսմաննյան կասրությունից մինչեւ հանրապետություն ծպտյալ հրեաներն ու Բագրատունիները» գիրքը։ Այս գիրքը հայտանեբրվելու փաստը եւս ներառվել է մեղադրական զեկույցում։
Նշենք, որ Բագրատունիների մասին իր հայտնի նզովքում խոսել էր Ֆեթուլլահ Գյուլենը։ Դրանից հետո ամբողջ Թուրքիայում ինտերնետով փնտրում էին, թե ովքեր են Բագրատունիները։
Ըստ որոշ թուրք հետազոտողների, Բագրատունիները Թուրքիայում գաղտնի խմբավորում են, ովքեր ճանաչում են միմյանց ու ապրում հատուկ կանոններով։ Այսինքն, Թուրքիայի Բագրատունիների արտաքուստ մուսուլման են, սակայն ծպտյալ հայ են։ Իսկ որոշ թուրք լրագրողներ շեշտում են, Թուրքիայում Բագրատունիները ազդեցիկ պաշտոններ են զբաղեցնում ու կարեւոր դերակատարներ են Թուրքիայի կյանքում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը