Ռոնալդու․ Պորտուգալիայի հավաքականը գոյություն կունենա նաեւ առանց Կրիշտիանուի
Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է հաղթանակը ՈւԵՖԱ Ազգերի լիգայում։ Եզրափակիչում պորտուգալացիները 1։0 հաշվով հաղթել են Հոլանդիայի հավաքականին եւ նվաճել գավաթի առաջին խաղարկության հաղթողի կոչումը։
«Մեծ պատիվ է այս տիտղոսը նվաճել Պորտուգալիայում, մեր ժողովրդի աչքի առաջ։ Նրանք երկու հանդիպումներում էլ շատ աջակցեցին մեզ։ Այս տիտղոսը նրանցն է։ Այն պատկանում է Պորտուգալիային։ Հավաքականը գոյություն կունենա նաեւ առանց Կրիշտիանուի։ Թիմը մեծ ներուժ ունի։ Կան երիտասարդ խաղացողներ, որոնք ընթացքում կառաջադիմեն։
Ես դեռ ցանկանում եմ մասնակցել այս նախագծին, քանի որ ինձ լավ եմ զգում։ Զգում եմ, որ դեռ կարող եմ օգնել հավաքականին։ Թիմը ունի հետագայում էլ տիտղոսներ նվաճելու ներուժ»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Ռոնալդուն Պորտուգալիայի հետ դարձել էր նաեւ 2016թ․ Եվրոպայի չեմպիոն։


















































Ռոնալդուի ընկերուհին նոր լուսանկար է հրապարակել
Ջորջինա Ռոդրիգեսը նոր լուսանկար է հրապարակել Ռոնալդուի ու երեխաների հետ լողավազանից
Ես սիրում եմ խնամել նրա մազերը. Ռոնալդուի ընկերուհու նոր լուսանկարը
Ռոնալդուի մարզումը որդու հետ (տեսանյութ)
Ռոնալդուի դեմ կարգապահական գործ է բացվել
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը