Մոտ 70% ձայն. Տոկաևը շնորհակալություն է հայտնել ընտրողներին իր նկատմամբ ցուցաբերած վստահության համար
Ղազախստանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Քասիմ Ժոմարտ Տոկաևը նախագահական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո շնորհակալություն է հայտնել հայրենակիցներին իր նկատմամբ ցուցաբերած վստահության համար, գրում է ria.ru-ն՝ Տոկաևի շտաբին հղումով:
«Ուրախ եմ, որ նախընտրական քարոզարշավը քաղաքակիրթ բնույթ կրեց, հանգիստ անցավ: Ըստ էության՝ դա նախընտրական ծրագրերի մրցապայքար էր, միմյանց հասցեին անհիմն քննադատություններ չհնչեցին»,- հայտարարել է Տոկաևը:
Նրա խոսքով՝ դա խոսում է երկրում քաղաքական մշակույթի բարձր մակարդակի մասին: Շտաբի հաղորդման համաձայն՝ միջազգային դիտորդները ևս հաստատել են, որ նախագահական ընտրություններն անց են կացվել առանց խախտումների՝ թափանցիկ պայմաններում:
Հիշեցնենք, որ երեկ Ղազախստանում կայացել են արտահերթ նախագահական ընտրություններ: Պետական ամենաբարձր պաշտոնի համար պայքարել է 7 թեկնածու: Էքզիթ փոլերի արդյունքում 70% ձայնով հաղթում է Տոկաևը:
Մարտին Ղազախստանը մոտ 30 տարի ղեկավարած Նուրսուլթան Նազարբաևը պաշտոնից հրաժարական էր տվել, որից հետո երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Քասիմ Ժոմարտ Տոկաևը: Նա մինչ այդ խորհրդարանի վերին պալատի խոսնակն էր։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով