Իշխանությունը և կրիմինալը միշտ էլ որոշակի պայմանավորվածությունների դաշտում են գործում
Իշխանությունը և կրիմինալը միշտ էլ որոշակի պայմանավորվալությունների դաշտում են գործում։ Դրանով կազմակերպված կրիմինալը և կազմակերպված պետությունը գալիս են կոմպրոմիսի։ Կրիմինալի ազդեցությունը զգալի է լինում հատկապես ընտրությունների ժամանակ։
Ամենահայտնի դեպքն ամերիկյան մաֆիայի օգնությունն էր Քենեդու նախագահ դառնալու գործում։ Տվյալ դեպքը, հետագայում, վատ ավարտվեց։
Իսկ մաֆիայի դերը լավ պատկերացնելու լավագույն օրինակը ամերիկյան սուպեր դոն Լաքի Լուչանոյի կենսագրությունն է։ Մի քանի տասնյակ տարվա դատապարտված Լուչանոյին խիստ ռեժիմի բանտից թագավորական ռեժիմի տեղափոխեցին Նյու-Յորքի խոշորագույն նավահանգստում վերահսկելի վիճակ և գերմանացի լրտեսների դեմ արդյունավետ պայքար կազմակերպելու համար, իսկ հետագայում, ամերիկյան զորքերի Սիցիլիա մտնելուն օժանդակելու համար առհասարակ բանտից ազատեցին։ Պատահական չէր, որ Լուչանոն գլուխ էր գովում, որ երկրորդ աշխարհամարտն ինքն է հաղթել։
Դեմոկրատ Ելցինը նույնպես կազմակերպված հանցաշխարհի օգնությանն էր դիմել, երբ ընտրությունների ժամանակ խնդիրների հանդիպեց։
Գանք Հայաստան։ 1995-ի ընտրությունների ժամանակ, Թոխմախի Մհերն իր հարցազրույցում պատմել է, թե ինչպես իր կոշիկի ցեխում հայտնվեց ՀՀ նախագահ Տեր-Պետրոսյանը՝ ընտրություններում օժանդակություն խնդրելու համար։ Ըստ իր խոսքերի, այդ օրից ինքը հայտնվեց քաղաքականությունում։ Դա քաղաքականության և հանցագործ աշխարհի սերտ համագործակցության տիպիկ օրինակ է։
Բնականաբար, այդ համագործակցությունն ընտրություններով չի սահմանափակվում, կրիմինալը քաղաքական հակառակորդներին ահաբեկելու փայլուն գործիք է։
Ինչի՞ համար եմ սա գրում։ Որքան հասկանում եմ, հեղափոխական կառավարությունը սկսել է իր նախորդների փարձին դիմել՝ հակառակորդների հետ հաշվեհարդար տեսնելու համար։ Դրա ակնհայտ սիմպտոմներն արդեն երևում են։
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից


















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ