Դիմացե՛ք, տղե՛րք, կրկեսին քիչ է մնացել. Նարեկ Մալյանի կոչը իրավապահներին (տեսանյութ)
Իշխանությունները որևէ պատկերացում չունեն՝ պետության, պետության կառուցվածքի մասին: Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:
«Տարիներ շարունակ դուք ականատես եք եղել Ձեր աշխատանքի հետևողական արժեզրկմանը մի խումբ մարդկանց կողմից: Վերջին օրերին ես բացահայտում եմ, որ այդ մարդիկ մեծ գումարներ են ստացել ձեր աշխատանքը վարկաբեկելու, հանրային անվստահություն սերմանելու համար: Հիմա այդ մարդիկ իշխանություն են, հիմա այդ մարդիկ ձեր ղեկավարներն են: Այդ մարդիկ իրավական առումով որևէ պատկերացում չունեն աշխատանքի, պետության, պետության կառուցվածքի մասին: Նրանց պատկերացմամբ ամենամեծ կազմակերպությունը, որ երբևէ տեսել են իրենց կյանքում՝ կրկնեսն է, որի մոդելով էլ փորձում են կառավարման իմիտացիա ստեղծել»,- նշեց նա:
Նարեկ Մալյանն ասաց, որ ինքը բազմաթիվ նամակներ է ստանում իրավապահ համակարգի մարդկանցից, ում չի ճանաչել, ովքեր բարձրացնում են այդ հարցը՝ ինչքա՞ն է շարունակվելու այս կրկեսը:
«Անզեն աչքով մենք տեսնում ենք, որ քաղաքական ղեկավարության հրահանգները անհեթեթ են, սկսել են հակասել առողջ տրամաբանությանը: Վերջին տրված հրահանգը տրամաբանական անհեթեթություն է: Վստահ եմ, որ իրավապահ համակարգում տարակուսած են բոլորը: Մարդիկ տարիներ շարունակ իրենց ուսադիրի ամեն աստղը քրտինքով, նյարդով վաստակելով՝ չեն եկել, հասել այս օրվան, որ զբաղվեն ծաղրածուի գործառույթներով:
Մարդիկ, ովքեր ղեկավարում են մեր երկիրը, որևէ տեղեկություն չունեն՝ ինչ է ուսադիրը, զինվորական կարգուկանոնը, պետությունը: Նրանք քննադատել ու ծաղրել են պետությունն ու պետական ինստիտուտները: Նրանց պատկերացումները չեն տարբերվում Բուլգակովի հերոս Շարիկովի պատկերացումներից՝ ''взять и поделить, способ я знаю'': Ընդհանրապես մեր իշխանական պերսոնաները հիշեցնում են Շարիկովին: Մենք ապրում ենք բազմաթիվ Շարիկովների աշխարհում»,- մանրամասնեց Նարեկ Մալյանը:
Ըստ նրա՝ կրկեսին շատ քիչ ժամանակ է մնացել, բոլոր նախանշանները կան, որ այն երկար չի գոյատևի: «Էս կրկեսը կամ կկործանի մեզ բոլորիս, մեր պետականությունը, կամ մենք ինչ-որ պահի կփորձենք դադարեցնել այս ամենը՝ փորձելով փրկել պետականության վերջին փշրանքները: Եվս մեկ օր իշխելու մարմաջով իշխող քաղաքական թիմը պատրաստ է անցնել ձեր վրայով: Տղե՛րք, էս կրկեսին մնացել ա քիչ ժամանակ: Տոտալ անիշխանությունը, անտրամաբանական հրահանգները, որ դուք ստանում եք, վերջանալու են»,- ասաց Մալյանը:


















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ