Տաքսու վարորդներն ամենաանպաշտպան մարդիկ են դարձել. Սամվել Ֆարմանյան (Տեսանյութ)
Հասարակական, քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում տարածել է «Զվարթնոց» օդանավակայանից տաքսու վարորդներին բերման ենթարկելու տեսանյութն ու նշել, որ տաքսու վարորդները դարձել են ամենաանպաշտպան մարդիկ։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Նայում եմ կից տեսանյութը և հավատս չի գալիս։ Մի՞թե ավելի ճիշտ չէր լինի հանձնարարություն ստանալիս մինչև վերջ հասկանալ տրված հանձնարարության կոնկրետ բովանդակությունը, ծանրութեթև անել դրա հիմնավորվածությունը, որպեսզի մի քայլ հետո քաղաքացիների աչքում ստիպված հարցականի տակ չդրվի պետության հենասյուներից մեկի՝ ոստիկանության համակարգի հավաքական պատիվը, նրա հազարավոր երախտավորների անցած ճանապարհն ու վաստակը, ինչի ուղղությամբ կաթիլ առ կաթիլ շատ դրական քայլեր արվում էին: Ուզում եմ հասկանալ, թե բացի էժան տեսարաններ ապահովելուց ու մեր պարզ քաղաքացիների, այս պարագայում՝ տաքսու վարորդների մարդկային արժանապատվությունը վիրավորելուց, ի՞նչ հարց են լուծում նման «գործողությունները»։ Կարծում եք, որևէ մեկը հավատու՞մ է, որ օդանավակայանում կանգնած տաքսու վարորդները սպառնում էին հասարակական կարգին և այնպիսի վտանգ էին ներկայացնում, որ նման կերպ իրենց հետ վարվեին։
Հասկացանք, որ տաքսու վարորդները մեր երկրում քայլ առ քայլ դառնում են հասարակության ամենաանպաշտպան շերտը՝ չունեն ինքնակազմակերպման ռեսուրսներ և սեփական շահերը ձևակերպելու ու առաջ մղելու փորձ ու ունակություններ։ Դեռ չունեն։ Բայց արդյո՞ք դա հիմք է օրվա շոգի հետ կռիվ տվող ու օրվա հաց աշխատող էս խեղճ մարդկանց կանգնած տեղը էժան տեսարանների «բացասական հերոսներ» դարձնել։ Դադարեցրե՛ք էս էժան տեսարանները, պարոնայք: Գո՛րծ արեք։ Տաքսու վարորդները այլ սպասումներ ունեն՝ գազի գին, արագաչափեր, կարմիր գծեր, տուգանքներ, հնարավոր սուբսիդավորում ու էլի շատ հարցեր»։


















































Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ կմասնակցի՞ առաջիկա ընտրություններին
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...