Լոնդոնում դեռահասները ծեծել են լեսբիների
Լոնդոնյան ավտոբուսի մեջ դեռահասների խումբը ծեծել է լեսբի զույգին, որոնք հրաժարվել են նրանց պահանջով համբուրվել, հայտնում է The Guardian-ը:
Երիտասարդների խումբը հարձակվել է 28-ամյա Մելանյա Գեյմոնաթի եւ նրա 29-ամյա ընկերուհի Քրիսի վրա այն բանից հետո, երբ նրանք հրապարակայնորեն հայտարարել են, որ մտադիր չեն թաքցնել իրենց սեռական կողմնորոշումը:
Դրանից բացի, դեռահասները գողացել են կանանց հեռախոսը եւ պայուսակը: Ծեծված զույգի լուսանկարը համացանցում է հայտնվել մայիսի 30-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա:
Լեսբի զույգը պնդում է, որ իրենք հարձակման են ենթարկվել ոչ թե միայն կողմնորոշման համար, այլ նաեւ իրենց սեռական պատկանելության հիմքով:
Կանանց վրա հարձակումը հարուցել է ինչպես հանրության, այնպես էլ քաղաքական գործիչների վրդովմունքը: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կոչ է արել միավորվել՝ դադարեցնելու համար ԼԳԲՏ հանրույթի նկատմամբ բռնությունը:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը