Իրանն առաջնահերթ ուշադրություն է դարձնում հարևան երկրների՝ մասնավորապես ՌԴ-ի և Ադրբեջանի հետ կապերին. Ռոհանի
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ իր աշխատակազմն առաջնահերթ ուշադրություն է դարձնում հարևան երկրների՝ մասնավորապես Ռուսաստանի և Ադրբեջանի հետ կապերին, գրում է IRNA գործակալությունը:
Նրա խոսքով՝ վերջին տարիներին Ադրբեջանի և Ռուսաստանի հետ կապերը զգալիորեն բարելավվել են:
Իրանի նախագահը ելույթ է ունեցել հյուսիսային Մազանդարան նահանգում մի քանի նախագծերի բացման արարողությանը:
Նա հավելել է, որ Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը վերջին իրանական տարվա ընթացքում (2015 թվականի մարտի 20-ից 2016 թվականի մարտի 20-ը) աճել է 80 տոկոսով՝ կանխատեսելով, որ իսլամական հանրապետության հյուսիսային Ամիրաբադ նավահանգստում նոր ենթակառուցվածքների ստեղծումը կնպաստի երկու երկրների միջև առևտրային կապերի հետագա ամրապնդմանը:
Իրանի նախագահը գովել է Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման մակարդակը՝ հավելելով, որ երկու երկրների առևտրային հարաբերություններն աճ կգրանցեն առաջիկա տարիներին:
Եվրասիական պետությունների հետ համատեղ ազատ առևտրի գոտիների հաստատումը զարգացրել է Իրանի հարաբերություններն այդ երկրների հետ, հավելել նախագահը:
Ռոհանին նշել է, որ արտահանման ոլորտում նոր համաձայնագրերի ստորագրումը կզարգացնի Իրանի հարաբերությունները եվրասիական երկրների հետ:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները