Facebook-ը կարգելի իր հավելվածների նախնական տեղադրումը Huawei հեռախոսներում
Facebook Inc-ն այլեւս թույլ չի տա իր հավելվածների նախնական տեղադրումը Huawei հեռախոսներում, տեղեկացնում է Reuters-ը։
Facebook օգտատերերը, որոնք արդեն Huawei հեռախոսներ ունեն, նրա հավելվածները կարող են օգտագործել եւ թարմացումներ ստանալ։ Բայց նոր հեռախոսներն այլեւս չեն ունենա Facebook, WhatsApp եւ Instagram հավելվածներ։
Facebook-ի որոշումը թուլացնում է Huawei Technologies Co Ltd-ի վաճառքի հեռանկարները, նրա սմարթֆոնների ոլորտի բիզնեսը անցած տարի եկամտի ամենամեծ աղբյուրն էր շնորհիվ Եվրոպայում եւ Ասիայում դրա ակտիվ աճի։
Google-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ այլեւս չի տրամադրի Android ծրագրային ապահովում Huawei հեռախոսների համար։ Բայց Google PlayStore-ը եւ Google-ի բոլոր հավելվածները նախկինի պես հասանելի կլինեն Huawei հեռախոսների ընթացիկ մոդելների համար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...