ԱԺ-ում կրկին քվորում չապահովվեց. նիստը ձախողվեց
Ազգային ժողովի այսօր՝ ապրիլի 11-ին մեկնարկելիք հերթական քառօրյան չկայացավ՝ քվորում չապահովելու պատճառով:
Առավոտյան նիստին ներկայացել էր միայն 12 պատգամավոր: Ժամը 15:00-ի դրությամբ գրանցվել էր նաեւ Կարեն Բոթոյանը: ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ գրանցումը շարունակվել է 3 ժամ, սակայն այդ ընթացքում բավարար քանակի (66) պատգամավորներ չեն գրանցվել:
Նշենք, որ մինչեւ նիստն ավարտված հայտարարելը՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրված եւ խորհրդարան անցած Կարեն Բոթոյանին շնորհավորեց փայլուն հաղթանակի կապակցությամբ:

















































