Բրյուսելի իշխանությունները կազմակերպել են լսումներ մետրոյում ելույթ ունենալ ցանկացող երաժիշտների համար
Բրյուսելում առաջին անգամ տեղի է ունեցել փողոցային երաժիշտների քասթինգ, որոնք ցանկանում են նվագել մետրոյում։ Բրյուսելի իշխանությունների կազմակերպած փորձի նպատակը երաժշտական ելույթների որակը բարձրացնելն է հանրային վայրերում, տեղեկացնում է «Եվրոպուլսը»։
Ժյուրին գնահատել է երկացանկը, գործիքների ձայնն ու տեխնիկան, ինչպես նաեւ երաժիշտների արտաքինը։ Քասթինգի մասնակիցներն իրենց հերթին կարող են նշել, թե որ կայարաններում եւ որ ժամերին են ցանկանում նվագել։
Մեկ տարվա ընթացքում իշխանությունները հետեւելու են, թե ինչպես կզարգանա ընտրությունն անցած երաժիշտների «կարիերան»։
Առայժմ Բրյուսելի իշխանությունները նախատեսում են պարտավորեցնել քասթինգ անցնել բոլոր երաժիշտներին, որոնք հանդես են գալու Բրյուսելի մետրոյում։ Բայց եթե ընտրված երաժիշտները դուր գան բնակիչներին եւ քաղաքի հյուրերին ավելի, քան մյուսները, իշխանությունները կարող են ընտրությունն ավելի նշանակալի դարձնել։ Օրինակ, ժյուրիի հավանությանը չարժանացած երաժիշտները չեն կարող նվագել մետրոյի կենտրոնական կայարաններում։
Առաջին քասթինգին մասնակցել է մի քանի տասնյակ հավակնորդ։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը