Ակզբից բոլորը հիանում էին Կեշայի պատմություններով, սակայն կամաց-կամաց հասկացան, որ Կեշան ուղղակի դատարկախոսի մեկն է
Երեկ «ժողովրդական» վարչապետը (նրա ու ժողովրդի միջև թիկնապահների անթափանց շղթան էր կանգնած) Աբովյանում, տարբեր կալիբրի չինովնիկների (Երևանից ու տարբեր տեղերից հավաքված) ու նրանց ջահել-ջուհուլների ուղեկցությամբ, մեկ տարի վաղեմության հեքիաթը պատմելով (հպարտ ու դուխով քաղաքացու մասին) փողոցից-փողոց էր անցնում, իսկ մարդիկ իրենց բնակարանների պատշգամբներից կամ փողոցների մայթերից տարակուսանքով նայում էին այդ ամենին, ու մտքների մեջ մտածում՝ «Ասես ինչքա՞ն պիտի շարունակվեն այս թամաշաները, ասես ե՞րբ ենք վերջապես մեր երկրում իշխանություն ունենալու, որը թամաշաներ կազմակերպելու փոխարեն կսկսի իր պարտականությունները կատարել»:
Աբովյանի այսօրվա թամաշան ինձ հիշեցրեց Կեշա թութակի մասին պատմող մուլտֆիլմը, երբ Կեշան բակում ներկայացումներ էր բեմադրում, մեծ ոգևորությամբ ինչ որ անկապ բաներ էր (Թաիթի և այլն) պատմում բակի կենդանիներին, սկզբից բոլորը հիանում էին Կեշայի պատմություններով, սակայն կամաց կամաց հասկացան, որ Կեշան ուղղակի դատարկախոսի մեկն է, ու եկավ մի պահ, որ նրան այլևս ոչ ոք չէր լսում, քանի որ Հպարտ ու Դուխով Քաղաքացու մասին դատարկաբանությունները, օհ ԿՆԵՐԵՔ, Թաիթիի մասին դատարկաբանությունները այլևս ոչ ոքի չէր հետաքրքրում:
Առակս զի՞նչ ցուցանե, - Հարգելի թավիշներ, դիտեք Ինոկենտի (Կեշա) թութակի մասին պատմող մուլտֆիլմը, մի գուցե որոշ հետևություններ անեք:
Թորոս Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից


















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ