Սառը հանդիպում Պորտսմուտում. Թրամփը Մերկելի հետ աշակերտուհու պես է վարվել
Նորմանդիայում դաշնակիցների ափհանման 75-ամյակի առիթով Բրիտանիան կազմակերպում է մեծ զինվորական տոն։ Այնտեղ մի քանի ամսվա ընթացքում առաջին անգամ հանդիպել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Հանդիպումը սառն էր, գրում է Gazeta-ն՝ հղում կատարելով Focus-ին։
Նշվում է, որ կես տարվա մեջ առաջին ոչ երկար հանդիպման ժամանակ խոսքը վերաբերել է Եվրախորհրդարանի ընտրություններին, Հյուսիսային Աֆրիկայում եւ Սախել տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարին եւ Լիբիայի իրավիճակին։ Մինչեւ վերջ հստակություն չի եղել այն հարցում, թե արդյոք Պորտսմուտում տեղի կունենա առաջնորդների հանդիպումը։ Պետությունների ղեկավարների հարաբերությունները վաղուց արդեն լավ չեն. Մերկելը քանիցս քննադատել է Թրամփի հովանավորչության ազգայնական քաղաքականությունը եւ բազմաթիվ կոնֆլիկտային իրավիճակների լուծումից խուսափելը։
Պորտսմուտի հանդիպման լուսանկարներում կարելի է տեսնել նրանց սառը ողջույնը։ Մերկելը եւ Թրամփը միմյանց ձեռք չեն սեղմել եւ լուսանկարիչներին հնարավորություն չեն տվել խոսակցությունն սկսելուց առաջ համատեղ լուսանկար անել։ Գերմանական կողմի տվյալներով՝ ղեկավարները շփվել են մոտ 20 րոպե, Սպիտակ տունը տեղեկացրել է 10 րոպեի մասին։
Տեսանյութի ուղեկից նյութում նշվում է, որ հանդիպման սկզբում Թրամփը խուսափում է Մերկելի հետ ցանկացած շփումից, իսկ Մերկելը նրա կողքին կանգնած է «աշակերտուհու» նման, որը սկզբում ուզում է նստել, դանդաղում է, քայլ անում դեպի Թրամփն ու նորից հապաղում։ Այդ ժամանակ Թրամփն անտեսում է նրան «դիվանագիտական արվեստի բոլոր կանոններով»։ Ղեկավարների հարաբերությունները խիստ լարված են թվում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...