Արկտիկական սառույցների հալչելը սպառնալիք է ԱՄՆ ազգային անվտանգության համար. ամերիկացի պաշտոնյաներ
ԱՄՆ բարձրաստաիճան պաշտոնյաները Կոնգրեսին զգուշացրել են Արկտիկայում սառույցների հալչելու սպառնալիքի մասին՝ ազգային անվտանգության համատեքստում, հաղորդում է AP-ը:
Հետեւանքներից մեկը կլինի օգտակար հանածոների արդյունաբերության, ձկնորոսության եւ նավարկության համար հնարավորությունների ընդլայնումը, որոնք օգտագործում են ԱՄՆ հակառակորդները, մասնավորապես, Ռուսաստանն ու Չինաստանը: Այս մասին հայտարարել է հետախուզության հարցերով Ազգային խորհրդի խորհրդական Պիտեր Կիմելը:
«Արդյունքում Արկտիկան ռազմավարական մրցակցության նոր ոլորտ է դառնում»,- ասել է նա:
ԱՄՆ պետքարտուղարության ավագ վերլուծաբան Ռոդ Շունովերն իր հերթին նշել է, որ կլիմայի փոփոխությունները կանդրադառնան ԱՄՆ ազգային անվտանգության շահերի վրա: «Դա տնտեսական վնաս է, սպառնալիք մարդկանց առողջության համար»,- ասել է նա:
Իսկ ռամզածովային հետախուզության ղեկավար Ջեֆ Ռինգհաուզենի խոսքով՝ Ռուսաստանն աշխատում է իր հյուսիսային ափին եւ արկտիկական որոշ կղզիներում ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ: Մոսկվան, Ռինգհաուզենի կարծիքով, Արկտիկայում զգալի տնտեսական պոտենցիալ է տեսնում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...