Աղջիկը ողջ է մնացել 19-րդ հարկից վերելակի ընկնելուց հետո
Չինաստանում 9-ամյա աղջիկը կոտրված վերելակով ցած է սուրացել 19-րդ հարկից մինչեւ առաջին, նա ողջ է մնացել եւ վնասվածքներ չի ստացել: Վերելակում տեղադրված տեսահսկման խցիկի տեսագրությունը տարածվել է լրատվամիջոցներում եւ համացանցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պատահարը տեղի է ունեցել մայիսի 28-ին Գուանդուն նահանգի Շենչժեն քաղաքում, երբ պարապմունքներից հետո աղջիկը տուն էր վերադառնում: Երբ 19-րդ հարկում ուղեւորներից մեկն իջել է, աղջիկը խցիկում մենակ է մնացել:
Վերելակն անսպասելի մեծ արագությամբ սկսել է ցած ընկնել: Աղջիկը խուճապի չի մատնվել եւ սկսել է սեղմել բոլոր հարկերի կոճակները, սակայն խցիկի ինդիկատորը ոչ մի բան ցույց չի տվել:
Վերելակն, այնուամենայնիվ, առաջին հարկում կանգնել է, աղջիկը սեղմել է դռները բացելու կոճակը եւ դուրս եկել:
Ավելի ուշ նա պատմել է, որ իրեն այդպես են սովորեցրել վարվել էքստրեմալ իրավիճակներում վարքագծի մանկական դասընթացներում:
Տեղի բնակիչները լրագրողներին հայտնել են, որ նման պատահար է տեղի ունեցել մայիսի կեսին: Այդ ժամանակ վերելակը պոկվել եւ ցած էր սուրացել 11-րդ հարկից մինչեւ 8-րդ, իսկ ուղեւորները ստիպված էին 20 րոպե օգնության սպասել:
Աղջկա հետ տեղի ունեցածը վթարային վերելակի վրա է բեւեռել հանրության ուշադրությունը, տեղական իշխանությունները քննություն են սկսել: Նախնական տեղեկություններով՝ պատահարին կարող էր հանգեցնել շենքի հակահրդեհային համակարգում անսարքությունը:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները