Զելենսկին ասել է՝ ինչու է որոշել Սաակաշվիլիին վերադարձնել ուկրաինական անձնագիրը (տեսանյութ)
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ուկրաինական քաղաքացիությունը վերադարձրել է Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա նահանգի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին «արդարությունը վերականգնելու համար»: Այդ մասին Ուկրաինայի նորընտիր նախագահն ասել է «Завтрак с 1+1» հեռուստածրագրին տված հարցազրույցում:
«Քաղաքական պլաններ չկան: Ես խոստացել էի մամուլին: Ես ասել էի՝ «Կարծում եմ՝ նրա անձնագիրն ապօրինի են վերցրել», այդ իսկ պատճառով ես այն վերադարձրի: Այսքանը»,-ասել է Զելենսկին:
Հարցին՝ հանդիպել է արդյոք Սաակաշվիլիի հետ, Զելենսկին պատասխանել է. «Նա ինձ գրել է, տեսանյութ էր ձայնագրել: Այն հավանաբար տեսել եք սոցցանցերում: Շնորհակալություն էր հայտնում: Չարժե, ես էլ ձեզ եմ շնորհակալ»:
«Ինչի՞ համար շնորհակալություն: Ես պարզապես անում եմ իմ աշխատանքն ու իրականացնում իմ խոստումները: Ես շատ քիչ խոստումներ եմ տվել, սակայն ցանկանում եմ իրականացնել դրանք»,- հավելել է նախագահը:
Տեսանյութում այդ հատվածը կարող եք դիտել 14.40 րոպեից.


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...