Կետերի եւ դելֆինների հազվադեպ տեսակներ են հայտնաբերվել Հայնան կղզու մոտ
Չինացի գիտնականները Հայնան նահանգի հարավային ջրավազանում հայտնաբերել են կետերի եւ դելֆինների մի քանի հազվադեպ տեսակներ։ Ինչպես տեղեկացրել է «Սինհուա» գործակալությունը, հայտնագործությունն արվել է մայիսին Հարավչինական ծովում 14-օրյա գիտարշավի ժամանակ , տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Գիտկանանների հետազոտություններն ընդգրկել են 40 կիլոմետր երկարությամբ եւ 200 կիլոմետր լայնությամբ տարածք Հայնան կղզու մոտ։ Արշավի մասնակիցները, մասնավորապես, բնական պայմաններում հետեւել են կաշալոտի մի քանի էգերի ձագուկների հետ, կտցար կետի, ինչպես նաեւ շերտավոր դելֆինների։ Անսպասելի հանդիպումն այս կաթնասունների հետ, կարծում են չինացի գիտնականները, կարող է վկայել այն մասին, որ այս շրջանը դրանց բնակության միջավայր է հանդիսանում։
Ընդհանուր առմամբ, Խոր ջրերի գիտության եւ տեխնիկայի ինստիտուտի գիտնական Լի Սունհայի խոսքով՝ արշավի ընթացքում հայտնաբերվել է կետերի 27 խումբ։ Նույնականացվել են կետերի եւ դելֆինների յոթ տեսակներ, եւս երկու տեսակ գիտնականներն առայժմ չեն կարողացել պարզել։ Լի Սունհայի կարծիքով՝ արշավը ցույց է տվել կետերի բազմազանության առկայության մասին Հարավչինական ծովում, ինչը կարեւոր նշանակություն ունի դրանց ուսումնասիրման եւ պաշտպանության համար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...