Կլիչկոն առաջարկել է Սաակաշվիլիին դառնալ իր ղեկավարած ՈւԴԱՐ կուսակցության նախագահը
Ուկրաինայի ՈւԴԱՐ կուսակցության առաջնորդ, Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն առաջարկել է Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Վերին Ռադայի արտահերթ ընտրություններին մասնակցել իր կուսակցության կազմում, հաղորդում է ТАСС-ը:
«Ես լսեցի, որ Սաակաշվիլիի քաղաքական ուժի համար խոչընդոտներ են ստեղծել ընտրություններին մասնակցելու համար, ուստի ես պատրաստ եմ աջակցել նրան», - հայտարարել է Կլիչկոն ֆեյսբուքյան էջում:
Նա համոզմունք է հայտնել, որ նման «միությունը» կարող է կրկնապատկել երկիրը բարեփոխելու ջանքերը: «ՈւԴԱՐ-ը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, և ես կոչ եմ անում մեր գործընկերներին միանալ մեզ: Ես մնում եմ կուսակցության առաջնորդը, իսկ Սաակաշվիլիին առաջարկում եմ դառնալ կուսակցության նախագահը»,- նշել է Կլիչկոն:
Նա նաև ավելացրել է, որ շարունակում է մնալ Կիևի քաղաքապետի պաշտոնում, քանի որ դեռ լիովին չի կատարել քաղաքացիներին տված խոստումները:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը