Բորիս Ջոնսոնը մերժել է Թրամփի՝ հանդիպման առաջարկը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է Բրիտանիայում չսահմանափակվել պաշտոնական հանդիպումներով։ Ինչպես տեղեկացնում է AP-ը, Թրամփը զանգահարել է վարչապետի թեկնածու Բորիս Ջոնսոնին եւ առաջարկել հանդիպել։
Ջոնսոնը բրեքսիթի կողմնակից է, որը համարում է, որ Բրիտանիան պետք է դուրս գա ԵՄ-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը, անգամ եթե չհաջողվի հասնել Բրյուսելի հետ համաձայնության։
Մինչեւ Air Force One-ի՝ բրիտանական հողում վայրէջք կատարելը Թրամփը գովեստով էր խոսել բրեքսիթի կողմնակից Բորիս Ջոնսոնի եւ Նայջլ Ֆարաջի մասին։
Երեքշաբթի Թրամփը զանգահարել է Ջոնսոնին եւ առաջարկել հանդիպել, բայց Ջոնսոնը մերժել է հրավերը, քանի որ նա պետք է կենտրոնանա Պահպանողական կուսակցության օրենսդիրների հետ հանդիպման համար, որոնք պետք է ընտրեն ապագա վարչապետին։ Նախագահը հասկացել է իրավիճակը եւ ասել, որ հույս ունի բաց թողածը լրացնել ավելի ուշ, նշել է աղբյուրը։ Նրա խոսքով՝ նրանց խոսակցությունը տեւել է մոտ 20 րոպե։
Այցի նախօրեին Թրամփը գովել էր Ջոնսոնին՝ ասելով, որ նա կդառնա «շատ լավ» վարչապետ, եւ խորհուրդ էր տվել շեշտակի դուրս գալ Եվրամիությունից հոկտեմբերի 31-ին՝ համաձայնությամբ կամ առանց համաձայնության։


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը