Արքայազն Հարին անտեսել է Թրամփին «նողկալի» Մեգան Մարքլի մասին նրա բառերից հետո
Արքայազն Հարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Բրիտանիա կատարած այցի ժամանակ անտեսել է նրան:
The Mirror-ը հաղորդում է, որ թագավորական ընտանիքի անդամը հատուկ չի մոտեցել ամերիկյան առաջնորդին, մինչ Բուքինհեմյան պալատի Թագավորական պատկերասրահում նա դիտել է նկարները, հաղորդում է Lenta-ն:
Ընդունելությանը ներկա աղբյուրը հրատարակությանն ասել է, որ արքայազն Հարին ամբողջ ժամանակ մռայլ դեմքով կանգնած է եղել անկյունում:
«Ակնհայտ էր, որ նա, ձգտում էր հեռու պահել իրեն նախագահից եւ առաջին տիկնոջից, մինչեւ որ նրանք դիտում էին հավաքածուն: Նա կանգնած էր սենյակի վերջում, ճոճվում էր կրունկների վրա եւ անտարբեր էր երեւում», — ասել է ականատեսը:
Արքայազն Հարին նաեւ չի ներկայացել Թրամփի պատվին կազակերպված ճաշկերույթին:
Հրատարակության լրագրողները ենթադրել են, որ արքայազն Հարիի պահվածքը կապված է նրա հետ, որ քաղաքական գործիչը վիրավորել է նրա կնոջը: The Sun-ին տված հարցազրույցում նա Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլին նաղկալի է անվանել, երբ իմացել էր, որ նա տգեղ է արտահայտվել Թրամփի նախընտրական արշավի մասին: Նախկին դերասանուհին նրան մեղադրել էր «կնատյաց» եւ «տարաձայնությունները սրող» հայտարարություններում: Այնուամենայնիվ, նախագահ Թրամփը նրան հաջողություն է մաղթել եւ վստահություն հայտնել, որ նա շատ լավ ամերիկյան արքայադուստր կդռանա:
Ավելի ուշ Թրամփն ասել է, որ երբեք դքսուհուն նողկալի չի անվանել եւ ԶԼՄ-ից ներողություն է պահանջել:
Մեգան Մարքլին հաջողվել է խուսափել ԱՄՆ նախագահի հետ հանդիպումից՝ պատճառաբանելով նորածին երեխային խնամելու անհրաժեշտությունը:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը