Ձերբակալվել են Մերձմոսկովյան շրջանում հատուկջոկատայինի սպանության 2 կասկածյալները. հրապարակվել է տեսանյութը (տեսանյութ)
ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն հայտնել է, որ Մերձմոսկովյան շրջանում ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության կասկածյալներից երկուսը ձերբակալվել են:
Ինչպես նշում է ria.ru-ն, նրանք ԱՊՀ երկրներից մեկի քաղաքացիներ են:
Պետրենկոն մանրամասնել է, որ այժմ իրավապահները փորձում են պարզել նրանցից յուրաքանչյուրի ունեցած դերակատարումը: Ձերբակալվածները խուզարկվել են: Ընդհանուր առմամբ, հարցաքննվել է 50 վկա:
Պետրենկոյի փոխանցմամբ՝ արդեն հայտնի են կատարվածի բոլոր մասնակիցները, նրանց հետ աշխատում են քննիչները:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության գլխավոր կասկածյալը տեղի «Բիր Հաուս» սրճարանի սեփականատեր Գրիգոր Օհանյանն է, որը լքել է Ռուսաստանն ու մեկնել Երևան:
Սպանվածի հայրը` Ալեքսեյ Բելյանկինը, РБК-ի հետ զրույցում տեղեկացրել էր, որ բոլոր կասկածյալների ինքնությունը պարզվել է: Նրանցից մեկը ձերբակալվել է, մյուսները մեկնել են Հայաստան:
«Ինձ ասել են, որ Հայաստանը կհանձնի բոլորին: Դա գրեթե հստակ է»,- հույս էր հայտնել Ալեքսեյ Բելյանկինը:
Հիշեցնենք, որ 24-ամյա Նիկիտա Բելյանկինը սպանվել է մերձմոսկովյան Պուտիլկովո շրջանում: Երիտասարդը փորձել է օգնել մի խումբ մարդկանց կողմից ծեծի ենթարկվող երկու մարդու, ինչի հետևանքով մահացու վիրավորում է ստացել: Սկզբում նախկին հատուկջոկատայինն օդ է կրակել` ուշադրություն գրավելու համար, սակայն շուրջ 10 հոգուց բաղկացած խումբը հարձակվել է նրա վրա:
Նիկիտան ընկած դիրքից բարձրացել է և ևս մի քանի կրակոց արձակել, որից հետո խմբի անդամներից մեկը դանակով հարվածել է նրան: Երիտասարդը տեղում մահացել է:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները