Զելենսկու առաջին արտասահմանյան այցը՝ Բրյուսել
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր առաջին արտասահմանյան այցն է կատարում:
Նա մեկնում է Բրյուսել, որտեղ նախատեսված են հանդիպումներ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և դաշինքի այլ ղեկավարների հետ:
Զելենսկին նաև մասնակցելու է ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի հանձնաժողովի նիստին:
Ուկրաինայի ղեկավարի խոսնակ Յուլիա Մենդելի փոխանցմամբ, «նախագահը Բրյուսելում քննարկելու է երկրի արևելյան շրջանում պատերազմի ավարտին ուղղված միջազգային ջանքերն ակտիվացնելու ուղիները»։
Վաղը Զելենսկին հանդիպելու է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ:
Քաղաքական փորձ չունեցող դերասան և շոումեն Վլադիմիր Զելենսկին մայիսի 20-ին է ստանձնել նախագահի պաշտոնը: Նա ընտրություններում մեծ առավելությամբ հաղթել է Պետրո Պորոշենկոյին:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը