Ձմեռային եւ ամառային ժամանակի միջեւ ընտրությունը ԵՄ երկրներին փակուղու առջեւ է կանգնեցրել
Եվրամիությունը հերթական անգամ բախվել է ձմեռային եւ ամառային ժամանակի միջեւ ընտրության հետ: Մարտին Եվրահանձնաժողովը մասնակից երկրներին երկու տարի էր տվել՝ մինչեւ 2021 թ., որպեսզի որոշեն այդ հարցը: Ենթադրվում է, որ ամեն պետություն ինքնուրույն պետք է ընտրի իրեն հարմար տարբերակը:
Սակայն, ինչպես պարզվում է, Եվրոպայի երկրները չեն շտապում վերջնական որոշում կայացնել՝ չնայած հանձնաժողովի ճնշումներին, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:
Եվրոպական երկրների մեծամասնությունը դեռեւս չի որոշել այդ հարցը: Օրինակ, Գերմանիայի կառավարությունը կարծում է, որ հարցը լուծելուց առաջ Եվրահանձնաժողովը պետք է ԵՄ երկրներին հստակ գնահատականներ տա ժամանակի փոփոխումից հրաժարվելու բոլոր հետեւանքների մասին: Ինչպես նշում են գերմանական լրատվամիջոցները, եվրոպացիները նաեւ մտավախություն ունեն, որ Եվրահանձնաժողովի նախաձեռնությունը կարող է շփոթություն առաջացնել, քանի որ Եվրոպայի քարտեզում տարբեր ժամային գոտիներ կարող են հայտնվել:
Ակնկալվում է, որ այդ հարցը կքննարկվի ԵՄ տրանսպորտի նախարարների հանդիպման ժամանակ:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը