YouTube-ի օգտատերն ազատազրկման է դատապարտվել 2 տարի առաջ հրապարակած կատակ-տեսանյութի պատճառով
YouTube տեսահոսթինգի օգտատերերից մեկը, որը կատակել էր անօթևան մարդու հետ՝ վերջինիս ատամի մածուկով լցոնված Oreo թխվածքաբլիթ հյուրասիրելով, 15 ամսվա ազատազրկման է դատապարտվել:
Ինչպես տեղեկացնում է BBC News-ը, Բարսելոնայի դատարանը վճռել է, որ Կանգուա Ռեն (Kanghua Ren) անունով հայտնի իսպանացի բլոգերը «խախտել է բարոյական անձեռնմխելիությունը» 2017-ին նկարահանած յութուբյան կատակի ժամանակ:
Դատարանը նաև վճռել է փակել նրա յութուբյան ալիքը, վերջինս իրավունք չի ունենա տեսանյութեր հրապարակել մինչև 2024 թվականը:
Բացի այդ, նա պարտավորվում է իր կատակի զոհին 20 000 եվրո վճարել՝ որպես փոխհատուցում:
Աղբյուրը նշում է, որ Ռենը դժվար թե բանտում հայտնվի, քանի որ իսպանական դատարանները սովորաբար չեղարկում են բանտարկումը մինչև երկու տարի ժամկետով ազատազրկման դեպքում, եթե դա առաջին դեպքն է:
Անօթևանին իսպանական լրատվամիջոցներում նշում են Գեորգե Լ (Gheorge L) անունով. վերջինս ռումինացի է, որն անտառապահ է եղել նախքան Բարսելոնա տեղափոխվելը:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը