Մերձմոսկովյան շրջանում հատուկջոկատայինի սպանության գլխավոր կասկածյալը Գրիգոր Օհանյանն է
ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության գլխավոր կասկածյալը տեղի «ԲիրՀաուս» սրճարանի սեփականատեր Գրիգոր Օհանյանն է, որը լքել է Ռուսաստանն ու մեկնել Երևան: Այս մասին տեղեկացնում է РБК-ն:
Մահացածի հայրը` Ալեքսեյ Բելյանկինը, РБК-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ բոլոր կասկածյալների ինքնությունը պարզվել է: Նրանցից մեկը ձերբակալվել է, մյուսները մեկնել են Հայաստան:
«Ինձ ասել են, որ Հայաստանը կհանձնի բոլորին: Դա գրեթե հստակ է»,- հույս է հայտնել Ալեքսեյ Բելյակինը:
Հիշեցնենք, որ 24-ամյա Նիկիտա Բելյանկինը սպանվել է մերձմոսկովյան Պուտիլկովո թաղամասում: Երիտասարդը փորձել է օգնել մի խումբ մարդկանց կողմից ծեծի ենթարկվող երկու մարդու, ինչի հետևանքով մահացու վիրավորում է ստացել: Սկզբում նախկին հատուկջոկատայինն օդ է կրակել` ուշադրություն գրավելու համար, սակայն շուրջ 10 հոգուց բաղկացած խումբը հարձակվել է նրա վրա:
Նիկիտան ընկած դիրքից բարձրացել է և ևս մի քանի կրակոց արձակել, որից հետո խմբի անդամներից մեկը դանակով հարվածել է նրան: Մահը վրա է հասել միանգամից: Գործի հետաքննությունը շարունակվում է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...