Սաակաշվիլին նշել է, թե երբ է վերադառնալու Վրաստան
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է մեկ կամ երեք ամսից վերադառնալ Վրաստան:
«Մեկ կամ երեք ամիս», - РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Սաակաշվիլին ուկրաինական ալիքի լրատվական հաղորդման շրջանակներում տված հարցազրույցի ընթացքում:
Սաակաշվիլին Վրաստանից հեռացել է 2013 թվականին: Երկրում նրա դեմ մի շարք քրեական գործեր են հարուցվել, որոնցից մի քանիսով վերջինս ազատազրկման է դատապարտվել: 2015-ի գարնանը Սաակաշվիլին մուտք է գործել ուկրաինական քաղաքականություն, սակայն 2016-ին Ուկրաինայի ղեկավար Պորոշենկոն հեռացրել է վերջինիս զբաղեցրած պաշտոնից և ավելի ուշ զրկել ուկրաինական քաղաքացիությունից: Նրա մուտքը երկիր արգելվել էր մինչև 2021 թվականը:
Մայիսի 28-ին Ուկրաինայի նոր նախագահ Վլադիմիր Զելենսկին վերադարձրել է Սաակաշվիլիի քաղաքացիությունը, որից հետո գործիչը վերադարձել է Կիև:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...