Թրամփի փեսան վստահ չէ պաղեստինցիների ինքնակառավարման ունակությանը
ԱՄՆ նախագահի խորհրդական եւ փեսա Ջարեդ Քուշները հայտարարել է, որ պաղեստինցիներն արժանի են «ինքնորոշման», բայց ինքնակառավարման նրանց ունակության վերաբերյալ անվստահություն է հայտնել:
Այն հարցին, թե պաղեստինցիները կարո՞ղ են իսրայելական ռազմական եւ կառավարական միջամտությունից ազատվելու հույս ունենալ, Սպիտակ տան մերձավորարեւելյան խաղաղ ծրագրի ճարտարապետ Քուշները «Axios on HBO»-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ դա «բարձր նշաձող» կլինի:
Պաղեստինյան ղեկավարությունը բոյկոտել է դիվանագիտական ջանքերը, որոնք Թրամփն անվանել է «դարի գործարք»: Չնայած Քուշները ծրագիրը մշակել է 2 տարի՝ գաղտնիության քողի ներքո, պաղեստինցները եւ մի քանի արաբ պաշտոնատար անձինք կարծում են, որ նա հակված է Իսրայելի օգտին:
Քուշները դարձյալ հստակ չի խոսել այն մասին, թե արդյոք ծրագիրը կներառի 2 պետության ստեղծման մասին որոշում: «Ես իսկապես կարծում եմ, որ նրանք (պաղեստինցիները) պետք ինքնորոշում ունենան»- նշել է նա՝ մանրամասների մեջ չխորանալով:
Այն հարցին, թե հավատո՞ւմ է արդյոք, որ պաղեստինցիները կարող ենք ինքնակառավարվել առանց Իսրայելի միջամտության, Քուշները պատասխանել է. «Սա շատ լավ հարց է: Սա հարց է, որին մենք պետք է պատասխանենք: Հույս կա, որ նրանք ժամանակի ընթացքում կառավարելու ունակ կլինեն»: Նրա խոսքով՝ պաղեստինցիները «պետք է ունենան արդար դատական համակարգ, մամուլի ազատություն, կարծիք արտահայտելու ազատություն, բոլոր կրոնների հանդեպ հանդուրժողություն», մինչեւ պաղեստինյան շրջանները «ներդրումների համար պիտանի» կդառնան:
Ի պատասխան հարցին՝ հասկանո՞ւմ է արդյոք, թե պաղեստինցիներն ինչու կարող են իրեն չվստահել, Քուշներն ասել է. «Ես այստեղ չեմ այն բանի համար, որ ինձ վստահեն», եւ որ ինքը հավատում է, որ պաղեստինցի ժողովուրդը ծրագրի մասին կդատի՝ հիմնվելով այն բանի վրա, «որ դա նրանց թույլ կտա ընթանալ լավագույն կյանք տանող ճանապարհով կամ ոչ»:
Պաղեստինը հայտարարել է, որ չի մասնակցի Բահրեյնում հունիսի վերջին անցկացվող ներդրումային համաժողովին, որը հովանավորում է ԱՄՆ-ն, եւ որի ժամանակ, ինչպես սպասվում է, կներկայացվի ծրագրի տնտեսական մասը:
2017 թվականի վերջին Պաղեստինի ղեկավարությունը հրաժարվել է գործ ունենալ Թրամփի վարչակազմի հետ, երբ նա որոշեց ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ եւ Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...