«Եթե Իրանը զսպվի, Ասադն օրինական նախագահ կճանաչվի». ԱՄՆ-ն և Իսրայելը մտադիր են Ռուսաստանին Սիրիայի հարցով առաջարկ անել. լրատվամիջոցներ
Միացյալ Նահանգներն ու Իսրայելը մտադիր են Երուսաղեմում կայանալիք եռակողմ հանդիպման ժամանակ Ռուսաստանին սիրիական հակամարտության կարգավորման հարցով առաջարկ անել, որը կենթադրի՝ Մոսկվայի աջակցությունը վայելող Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի օրինական իշխանության ճանաչում, սիրիական իշխանությունների նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկում, ինչի դիմաց ՌԴ-ն պետք է զսպի այդ երկրում Իրանի ազդեցությունը:
Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին գրում է արաբական Asharq Al-Awsat պորտալը՝ վկայակոչելով արևմտյան դիվանագիտական աղբյուրների:
«Կողմերը կքննարկեն «ճանապարհային քարտեզը», որի շրջանակում ԱՄՆ-ն և դաշնակիցները Մոսկվային Սիրիայի հարցով առաջարկներ կանեն, օրինակ՝ երկրի վերականգնում, նախագահ Բաշար ալ Ասադի օրինական իշխանության ճանաչում, պատժամիջոցների չեղարկում, ինչի փոխարեն Ռուսաստանը պետք է հանձնառություն ստանձնի այդ երկրում Իրանի դերը զսպելու հետ կապված հստակ գործողությունների իրականացման գործում»,-հայտնել են աղբյուրները:
The Times of Israel-ը հավելում է, որ եռակողմ հանդիպումը կայանալու է հունիսի վերջին: ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն ու Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Մեիր Բեն Շաբաթը մտադիր են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր քննարկել: Սակայն քննարկվելիք թեմաների շարքում առանցքային է լինելու տարածաշրջանում Իրանի՝ վերջին շրջանում նկատվող դիրքի ամրապնդումը:
Նշվում է, որ Մոսկվան պաշտոնական Դամասկոսի և Թեհրանի մերձավոր դաշնակիցն է, մինչդեռ Իսրայելն ու ԱՄՆ-ն իսլամական պետության թշնամիներն են: Իսրայելը փորձում է կանխել իր սահմանների մոտ՝ Սիրիայում, թշնամական պետության դիրքերի ամրապնդումը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...