Քիմ Չեն Ընը ոչ թե տաժանակրության, այլ համերգի էր ուղարկել
ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Քիմ Չեն Ընը հրապարակային միջոցառմանը հայտնվել է իր մերձավոր օգնականներից մեկի՝ Քիմ Յոն Չհոլի հետ, որն ըստ Հարավային Կորեայի զանգվածային լրատվամիջոցների հաղորդումների՝ իբր հարկադիր աշխատանքների եւ գաղափարախոսական վերադաստիարակման է ուղարկվել Չագանդոյի նահանգ՝ ԱՄՆ-ի հետ Հանոյի գագաթնաժողովի ձախողման համար: Հունիսի 3-ին այդ մասին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը՝ հրապարակմանը կցելով մի քանի լուսանկար։
Նշվում է, որ հունիսի 2-ին ԿԺԴՀ-ի առաջնորդը դիտել է Կորեական ժողովրդական բանակի սպաների կանանց գեղարվեստական ինքնագործունեության խմբակների համերգն իր կնոջ՝ Լի Սոլ Չժուի, Ժողովրդական Հանրապետության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, երկրի գրողների եւ ստեղծագործական գործիչների հետ:
Ավելի վաղ The Chosun Ilbo թերթը հայտնել է, որ Կորեայի աշխատանքային կուսակցության Կենտկոմի փոխնախագահ, Միասնական ճակատի բաժնի վարիչ Քիմ Յոն Չհոլը, որը գլխավոր պատասխանատուն էր ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար, պաշտոնանկ է արվել եւ տաժանակիր աշխատանքների ուղարկվել երկրի հյուսիսիային նահանգներից մեկը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...