Պոմպեոն՝ իսրայելա-պաղեստինյան հնարավոր համաձայնության մասին
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մտահոգված է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման «դարի գործարքը» կարող է «անիրականանալի» դառնալ, հայտնում է The Washington Post-ը:
Ըստ պարբերականի՝ հրեա առաջնորդների հետ փակ հանդիպման ժամանակ անգամ այս ծրագրի կողմնակիցները ակնկալում են, որ այն խորը հոռետեսությամբ կընդունվի:
Առաջարկի տնտեսական բաղադրիչները պետք է ներկայացվեն հունիսի 25-26-ը Բահրեյնում անցկացվող համաժողովում:
ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշների առաջ քաշած երկար սպասված ծրագիրը պաղեստինցիներն արդեն մերժել են. նրանք ասում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը ցույց է տվել, որ նա ակներեւորեն հակված է Իսրայելի կողմը:
Պոմպեոն ընդունել է ծրագրում Իսրայելի հանդեպ ենթադրյալ ֆավորիտիզմը, բայց հույս է հայտնել, որ այն, այդուհանդերձ, արդարացի կլինի:
«Ես հասկանում եմ, թե ինչու են մարդիկ մտածում, որ սա կլինի գործարք, որը դուր կգա միայն իսրայելցիներին,- The Post-ի փոխանցմամբ՝ ասել է նա: - Ես հասկանում եմ այսպիսի ընկալումը: Հույս ունեմ, որ նրանք բոլորը կլսեն եւ կհանդարտվեն»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը