Չինաստանը հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմ վարելուն
Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեն հայտարարել է, որ Պեկինը պատրաստ է Վաշինգտոնի հետ առևտրային պատերազմին, սակայն ողջունում է բանակցությունների հնարավորությունը:
Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին նախարարը հայտնել է Սինգապուրում ընթացող Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգության հարցերով միջազգային վեհաժողովի ժամանակ:
Նա նշել է, որ փոխադարձ առճակատումը կվնասի թե՛ Չինաստանին, թե՛ Միացյալ Նահանգներին, իսկ երկու երկրների հարաբերությունները կծաղկեն՝ չնայած վերելքներին ու անկումներին:
«Եթե ԱՄՆ-ն ցանկանում է բանակցել, մենք դռները բաց ենք թողնում, սակայն եթե ուզում է պատերազմել, մենք պատրաստ ենք»,- նախազգուշացրել է Վեյ Ֆենհեն:
Նախարարը հավելել է, որ Պեկինը հույս ունի ԱՄՆ-ի հետ համագործակցել «փոխադարձ շահի և առճակատումից խուսափելու» սկզբունքով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...