Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը Լիտվա ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել Հայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է. ՀՎԿԱԿ Վայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին Կոնգոյում Էբոլայով վարակվածների թիվը գերազանցել է 4 հազարը Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ Մոսադի տնօրենը պաշտոնից ազատել է գործակալության հետախուզական վարչության ղեկավարին

«Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափովՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը ԼիտվաՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվելՀայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է. ՀՎԿԱԿՎայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունՄեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստըԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. ԿալլասԸստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր ԶալուժնիինԿոնգոյում Էբոլայով վարակվածների թիվը գերազանցել է 4 հազարըՖրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվիԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվՄոսադի տնօրենը պաշտոնից ազատել է գործակալության հետախուզական վարչության ղեկավարինԸնդդիմադիր պատգամավորները մեկնել են Վաղարշապատի դատարան, որտեղ մեկնարկում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով նիստըԳիդեոն Սաարը կոշտ հակադարձել է Հաքան ՖիդանինՌոդրին որոշում է կայացրել կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըԱրարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդումՆԳՆ ոստիկանության թիրախային պայքարը ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ․ շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք«Ուժեղ Հայաստանի» մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՍուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել «Բամբու» բար-ռեստորանումԿառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեումԱկումբի ղեկավարությունը պատրաստ է եղել բավարարել Վինիսիուսի ֆինանսական պահանջները 2026-ի 1-ին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 307 քրեական վարույթ. ՔԿՆԳ նախարարը Սյունիքի սահմանային պահակակետերում հետևել է Ոստիկանության գվարդիայի ծառայողների շուրջօրյա հերթապահությանըԹաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհերԻնչով է պայմանավորված եղանակի կանխատեսման ճշգրտությունը Հնարավոր կլինի անզեն աչքով դիտել Արեգակի պսակըՀորմուզի նեղուցում փոխվել է 49 առևտրային նավի երթուղի. CENTCOMԽաղային շուկան՝ վերահսկողության նոր փուլում․ կփրկի՞ թվային համակարգը կախվածությունից ու ստվերիցՀռոմեական կայսրության ամենատպավորիչ ինժեներական ձեռքբերումներից մեկըԲացահայտելով ՀայաստանըԿապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումըԱզատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր շարունակում են մնալ չլուծված․ ՄԻՊԹրամփը երկրորդ անգամ է փորձում սահմանափակել ԱՄՆ քաղաքացիություն ստանալու ծննդյան իրավունքըՏավուշի պարեկները հայտնաբերել են անկանոն երթևեկող «Նիվան» և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության 204 գործ է ուղարկվել դատարան. ՔԿՅան Կոուտոն «Բորուսիա Դորտմունդից» միացել է «Կոմոյին»Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիանԿասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների պատճառովԴարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան ՄկրտչյանԻրանական ընկերությունները սկսել են Հայաստանում Քաջարանի թունելի շինարարությունը. դեսպանությունԵԱՏՄ սկզբունքները գործնականում չեն իրականացվում, ասել է Փաշինյանը` մինչ այդ «ոտքի վրա» զրուցելով Միշուստինի հետԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական գումարով խաղ. վարչապետՀանդիպում Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակելԵրևանի վարչական շրջանների դատախազությունները դատարան են ուղարկել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 225 քրեական վարույթՏեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը Զբոսաշրջիկների թիվը վեց ամսվա ընթացքում հատել է 1 միլիոնը ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտԵվրասիական տնտեսական միությունը չպետք է դիտարկվի որպես սահմանափակումների տարածք. ՓաշինյանԻնչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Մշակույթ

Կոմիտասը հոգեկան հիվանդ չի եղել, նրան փակել են սենյակում ու միտումնավոր մատնել անուշադրության

Հանճարեղ երաժիշտ, ազգագրագետ և բանահավաք Կոմիտասի՝ Սողոմոն Սողոմոնյանի 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Գյումրիի Արվեստների ակադեմիայում հանդիպում է անցկացվել Միացյալ Նահանգներում բնակվող Կոմիտասի ազգականուհու՝ հոգեբանական գիտությունների պրոֆեսոր Մելինե Գարագաշյանի հետ, որը ներկա երաժիշտներին ու հոգեբաններին է ներկայացրել մեծն Կոմիտասի կյանքի անհայտ դրվագներն ու պատմությունները:

Դրանք տեղ են գտել Գարագաշյանի երկու գրքերում, որտեղ Կոմիտասը ներկայացվում է հոգեբանական ուսումնասիրությունների տեսանկյունից։ Իսկ հանճարեղ երաժշտի կյանքն ուսումնասիրելու առիթ են հանդիսացել երկու լուսանկարներ, որոնք Մելինե Գարագաշյանը հայտնաբերել էր սկեսրոջ պայուսակում։


Սիրելի քրոջս՝ Մարիկին, իր եղբայր Կոմիտաս Վարդապետից։ Այս մակագրությամբ ազգականուհուն 1909 թվականին ուղարկված լուսանկարները Տիկին Մելինեի ամուսնու տատը խնամքով է պահպանել ու փոխանցել սերունդներին։ Վարդապետի կապը հորեղբոր ընտանիքի հետ եղել է շատ ամուր, նրանք Կոմիտասի միակ հարազատներն են եղել։


«Կոմիտասի մայրը, որ մահանում է, Կոմիտասը դեռ մեկ տարեկան չկար, Կոմիտասի հորեղբոր կինը թե՛ Կոմիտասին, և թե՛ Մարիկին միևնույն ժամանակ կաթ կուդար, ուրեմն նրանք կաթնեղբայր ու կաթնաքույր կլլան իրար, Կոմիտասը Մարիկին քույր կկանչե»,- պատմել է Կոմիտասի ազգականուհի Մելինե Գարագաշյանը։


Պատահական գտած այս լուսանկարներն էլ հոգեբան Մելինե Գարագաշյանին միտք ու թեմա են տալիս Կոմիտասի կյանքը հոգեբանական հետազոտության ենթարկելու համար: Սկսում է ուսումնասիրել աշխարհի տարբեր երկրներում պահպանված արխիվային փաստաթղթերն ու իրեղեն ապացույցները, միակ վայրը, որտեղ արգելվել է հոգեբանի մուտքը, եղել է Թուրքիայի պետական արխիվը, որտեղից հրաժարվել են փաստաթղթեր տրամադրել։ Իսկ ձեռքի տակ եղած նյութերի վերլուծությունն ապացուցում է, որ Կոմիտասն իրականում չի խելագարվել:

«Կոմիտասը հոգեկան հիվանդ չէր, Հալիդե Էդիպը, որ թուրք էր, Կոմիտասի մոտիկ բարեկամ Սուլթան Համիդի քարտողարուհուն աղջիկն էր, գրած է՝ քանի որ Կոմիտասը հոգեբուժարան գնաց, ուրեմն խենթ էր, այդպես բան չկար, Կոմիտաս խենթ չէր,Կոմիտասը չէր խենթացած, ինքը հոգեցունց ըլլած էր»,- պարզաբանում է հոգեբան Մելինե Գարագաշյանը:

Ըստ մասնագետի՝ 1915 թվականի Ցեղասպանության կենդանի վկան ու ականատեսը հոգեպես անհավասարակշիռ վիճակում էր հայտնվել իր վախերի պատճառով, նա դարձել էր լռակյաց ու պարփակված իր աչքերով տեսած սարսափների մեջ, որոնք բարձրաձայնելիս նրան խենթ էին համարում։

«Կոմիտաս հոգեցնցում մը ապրեցավ,այդ զորավոր վախերը,որ ունեցավ ցողասպանության ժամանակ,մանավանդ նկատի առնինք, որ ինքը հոգևոր հովիվ էր,ըսել է, որ ինքը պետք է հոտին օգտակար ըլլար, որ չկարեցավ, ինքը միայն Նարեկ կկարդար և մարդիկ իրեն խենթի տեղ կդնեին»,- նկատել է ամերիկահայ հոգեբանը:

Հոգեբանական վերլուծությունից հետո պարզվում է, որ անհրաժեշտ մասնագիտական օգնություն ցուցաբերելու դեպքում Կոմիտասը լիարժեք առողջանալու հնարավորություն կունենար։

«Կոմիտասը տարավ ծանր հոգեկան ցնցում, բայց դա չի նշանակում, որ նա տառապել է շիզոֆրենիայով, ոչ դա սթրեսային վիճակ էր, որը բուժելի էր,եթե լինեին հոգացավ մարդիկ, որոնք կկանգնեին նրա կողքին և կբուժեին, բայց անտարբերությունը կործանեց նրան»,- կարծում է հոգեբույժ Ջուլիետա Մարգարյանը։

 Հոգեբուժարանում գտնված տարիներին Կոմիտասը պահանջել է վերադարձնել իր ստեղծագործություններն ու հավաքագրած գեղջկական երգերի խազագրությունները, հենց այդ ազգային երգերն էին, որոնք մինչ 1915 թվականը մեկ առ մեկ մեծ երգահանը հավաքագրել էր հայկական գյուղերից ու բնակավայրերից ու մշակել:

«Կոմիտասը ուղղորդվել է ինչ-որ առեղծվածային, աստվածային մի ուղղորդումով, որպես առաքյան, որպես մեծություն, որը կարողացել է գտնել հենց այն երգերը, որտեղ կան հայի ինքնության յուրահատուկ դրսևորումներ, դա կարող ենք անվանել կոդավորում»,- նշել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնորենի պաշտոնակատար Հասմիկ Հարությունյանը:

«Կոմիտասն առաջին հայ երաժիշտն էր, որ մեր ժողովրդական ու հոգևոր երաժշտությունը բազմաձայնեց մեր ազգային մտածողության երաժշտական օրենքներով՝ ինտոնացիաներով, դա ամբողջ աշխարհում նորություն էր»,- ասել է «Խազեր» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Անի Նավասարդյանը։

 Կոմիտասի կյանքում առանձնահատուկ տեղ է զբաղեցրել նաև Շիրակի դաշտավայրը, որտեղ Արևմտյան Հայաստանից վերաբնակեցված գաղթականններից ամենաշատ երգերն ու խաղիկներն է կարողացել նոթագրել։ Կոմիտասը հատկապես հմայված է եղել Հառիճավանքով, որտեղ հոգեկան հանգստություն է ստացել։

 «Շիրակցիներս հպարտանում ենք, որ ունենք կոմիտասյան սրբավայր և այդ սրբավայրերից մեկը Հառիճավանքն է, որտեղ հինգ անգամ եղել ու հանգստացել է, ինչպես ինքն է իր նամակներից մեկում գրել՝ իր նյարդերն է բուժել Կոմիտասը Մկրտիչ Խրիմյանին ուղեկցելիս»,- պատմել է Հասմիկ Հարությունյանը։

«Կոմիտասը շատ խիստ կապրեր, իր ականջը բնավ չի մաքրել, որ իր լսողությունը չխաթարվի ու մաքուր լսե հավաքագրվող երգերը: Երբ որ Կոմիտասը մահացել է, ֆրանսիացիները ցանկացել են ուսումնասիրել իր ձայնալարը, որպեսզի պարզեն իր գեղեցիկ ձայնի յուրահատկությունը, բայց հայերը թույլ չեն տվել»,- հետաքրքիր նոր փաստեր է ներկայացրել Կոմիտասի կյանքից հոգեբան Մելինե Գարագաշյանը։

Կոմիտասի հավաքագրած մոտ 3000 երգերից, շարականներից ու խաղիկներից շատերը չեն պահպանվել, հայտնի մշակումներն այսօր հայկական երգարվեստի հիմնաքարերն են համարվում: Կոմիտասը նաև գրել է հայտնի շարականները, որոնք կատարվում են ժամերգությունների ու պատարագների ընթացքում։

shantnews.am