Թբիլիսիում առաջին անգամ կցուցադրեն հայի, վրացու ու ադրբեջանցու բարեկամության մասին Շենգելիայի ֆիլմը
Վրաստանի Ազգային արխիվի կինոթատրոնում մայիսի 30-ին տեղի կունենա հայտնի կինոռեժիսոր Էլդար Շենգելիայի վերջին ֆիլմերից մեկի՝ «Կովկասյան տրիո»/«Կովկասյան եռյակ»/ֆիլմի վրացական պրեմիերան:
Վրացի լեգենդար ռեժիսորը ֆիլմը նկարահանել է 2015թ, սակայն այն այդպես էլ մեծ էկրան չի բարձրացել:
Ֆիլմի գլխավոր հերոսներն են վրացին, հայն ու ադրբեջանցին, ովքեր մտերիմ ընկերներ են: Ֆիլմի սյուժեի համաձայն` ընկերները փորձում են օգնել նրանցից մեկի երիտասարդ որդու դեմ ծառացած կենսական երկընտրանքը:
Երիտասարդի ծնողները բաժանված են և, փաստորեն, նա ունի 2՝ հարազատ ու խորթ հայր: Տղայի հարազատ հայրը հայ է, խորթը՝ ադրբեջանցի: Դե ի՞նչ, գուցե՝ ոչինչ, եթե չլիներ տարիներ ձգձգվող ազգամիջյան հակամարտությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Ողբերգությամբ լի այս պատմության մեջ տեղի ունեցած ու սպասվող իրադարձություններում տղամարդիկ ստիպված են պահպանել մարդկային արժանապատվությունն ու վճարել բարձր գին:
Ֆիլմում տղամարդկանց մարմնավորում են ռուս դերասան Յուրի Ստոյանովը և վրացի 2 դերասաններ՝ Գոգա Պիպինաշվիլին ու Բադրի Ծուլաձեն: «Կովկասյան տրիոն» Վրաստանի, Իսպանիայի և Ռուսաստանի համատեղ արտադրությունն է: Ֆիլմը նկարահանվել է Թբիլիսիում և Բաքվում:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը